ԲՀԿ պատգամավոր Գևորգ Պետրոսյանը ֆեյսբուքյան իր էջում գրառում է կատարել Գնա չստացված դերերդ վերապրի Արթուր Մանուկյանին

«Գնա չստացված դերերդ վերապրի». Գեւորգ Պետրոսյանը՝ Արթուր ՄանուկյանինԱյս մասին ֆեյսբուքյան իր էջում գրառում է կատարել ԲՀԿ պատգամավոր Գևորգ Պետրոսյանը անդրադառնալով ԱԺ «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Արթուր Մանուկյանի այն հայտարարությանը, որ հարյուր հազարավոր մարդիկ սխալվել են՝ ԲՀԿ-ին ընտրելով։

«Այդպես է լինում…Երբ մարդը հայտնվում է իր հետ կապ չունեցող կարգավիճակում, ցայտնոտից դուրս գալ չի հաջողվում, եւ դա արտահայտվում է տարատեսակ մտաժայթքումներով:Սա արհամարհանք է հարյուր հազարավոր քաղաքացիների կարծիքի նկատմամբ՝ մի մարդու կողմից, որ երազում հանկարծ տեսներ, որ ինքը մի օր պատգամավոր է կարգվելու, զարմանքից ինսուլտ կստանար:

Մի հարցնող լինի, տո ա՜յ մոլորյալ մանդատակիր, դու ընդհանրապես ի՞նչ գործ ունես երկրի օրենսդիր մարմնում, ո՞րն ա այդտեղ քո աառաքելությունը, գնա չստացված դերերդ վերապրի…Դու պատկերացնում ես՞ քո զբաղմունքը պատգամավորի պաշտոնից հետո:

Աղբյուր

Հավանեցիք? Կիսվեք Ձեր ընկերների հետ
INTERESTING NEWS
Яндекс.Метрика