Բժիշկ-թերապևտ Նիկոլայ Պետրովը ներկայացրել է ամենաարդյունավետ միջոցները զարկերակային ցածր ճնշման կարգավորման համար

Զարկերակային բարձր ճնշումը շատ վտանգավոր ու տարածված խնդիր է, ուստի դրա կարգավորման միջոցները շատերին են հայտնի, սակայն ոչ պակաս վտանգավոր կարող է լինել նաև ճնշման անկումը,մինչդեռ ոչ բոլորին են հայտնի այս խնդրի կարգավորման մեթոդները: Բժիշկ-թերապևտ Նիկոլայ Պետրովը «Արգումենտի ի ֆակտի» («Аргументы и факты») պարբերականի հետ զրույցում ներկայացրել է ամենաարդյունավետ միջոցները զարկերակային ցածր ճնշման կարգավորման համար:

Մասնագետի խոսքով՝ զարկերակային ցածր ճնշման կարգավորման լավագույն միջոցներից մեկն աղի և մեծ քանակությամբ համեմունքներով համեմված մթերքի գործածությունն է:Նման մթերքը խթանում է արյան շրջանառությունը և տոնուս է հաղորդում անոթային համակարգին: Սակայն բժիշկն ընդգծում է, որ այս մեթոդը կարող են կիրառել միայն այն մարդիկ, որոնք չունեն երիկամների քրոնիկ հիվանդություններ:Բացի այդ, զարկերակային ճնշման նվազման դեպքում կարելի է նաև բնական սև սուրճ կամ սև թեյ խմել, ինչպես նաև որևէ քաղցր բան ուտել, ինչը կօգնի կարգավորել շաքարի մակարդակն ու ակտիվացնել նյութափոխանակության գործընթացները:

Նիկոլայ Պետրովի խոսքով՝ մսի և ձկան գործածությունը թույլ է տալիս վերականգնել օրգանիզմում սննդարար ճարպի մակարդկն ու բարձրացնել արյան մեջ խոլեստերինի մակարդակը,իսկ ճարպերով ու ամինաթթուներով հարուստ ընկույզներն ու չրերն օգնում են խթանել գլխուղեղի աշխատանքը:Միևնույն ժամանակ մասնագետը նախազգուշացնում է,որ ճնշման կարգավորման մեթոդների կիրառման դեպքում հարկավոր է շատ զգոն լինել և չփորձել միաժամանակ մի քանի մեթոդ,քանի որ զարկերակային ճնշման կտրուկ բարձրացումը կարող է էլ ավելի վատթարացնել մարդու վիճակը: Այս դեպքում անոթները չեն հասցնի արձագանքել ինչպես հարկն է ինչը կարող է լուրջ հետևանքներ ունենալ:

Աղբյուր

Հավանեցիք? Կիսվեք Ձեր ընկերների հետ
INTERESTING NEWS
Яндекс.Метрика