Բարերար և բազումողորմ Աստված Քո առատ ողորմությամբ մխիթարիր մեզ

Բարերար և բազումողորմ Աստված,ամբողջ սրտով ծնկի եկած աղաչում ենք ու Քո գթությունն ենք խնդրում։Ինչպես Քո ծառաներին խոստացար՝ասելով.«Ամեն ինչ,որ աղոթք անելով խնդրեք և հավատաք թե կստանաք,կտրվի ձեզ» (Մարկոս 11:24), այս պահին Քեզ հավատացողներիս խնդրանքները իրենց բարի կատարմանը հասցրու,որովհետև մեր հույսը Քո վրա ենք դրել։Քո առատ ողորմությամբ մխիթարիր մեզ և առաջնորդելով հասցրու երկնքի անպատմելի արքայությանը,որպեսզի Ամենասուրբ Երրորդությունդ փառավորվի և պատվի արժանանա, այժմ եւ միշտ եւ յաւիտեանս յաւիտենից Ամեն։

Հավանեցիք? Կիսվեք Ձեր ընկերների հետ
INTERESTING NEWS
Яндекс.Метрика