Բաղադրությունը.
- 200 գ շերտավոր խմոր
- 2 բանան
- Նուտելլա»
- շաքար
- դարչին
Պատրաստում Բացել խմորը և բաժանել եռանկյունների:Յուրաքանչյուր շերտի վրա քսել ճաշի գդալի մոտ կեսով «Nutella»:Բանանները մաքրել և կտրել չորս մասի:Տարածել բանանի կտորները եռանկյունիների վրա:Փաթաթել շերտերը ռուլետի ձևով, փակել բաց եզրերը, որպեսզի լցոնումը տեսանելի չլինի: Պետք է կարկանդակների նման բան ստացվի: Գլորեք նրանցից յուրաքանչյուրը նախ շաքարի փոշու,ապա դարչինի մեջ:Թխել շերտերը 10-15 րոպե 190°C ջերմաստիճանում:Ավելի լավ է փորձել տաք որպեսզի «Nutella» ն հոսի տաք շոկոլադի պես: