Բաղադրատոմս որով պատրաստված հավի կրծքամիսն աննկարագրելի համեղ ու հյութեղ է ստացվում

Պատրաստման համար ձեզ անհրաժեշտ են․

  • Հավի փափկամիս – 600 գր
  • Սոխ և լոլիկ – 1-2 հատ
  • Խաշած ձու – 3 հատ
  • Սև, կարմիր պղպեղ, խոտեր – 1թ․գ
  • Կանաչի ըստ ճաշակի
  • Պանիր – 150 գր
  • Սխտոր – 2 – 3 պճեղ
  • Մայոնեզ – 2 ճ․գ
  • Բուսայուղ – 1 ճ․գ

Պատրաստման եղանակը 1.Միսը լվանում և չորացնում եք թղթե անձեռոցիկներով։Կտրում ենք բարակ,երկար շերտերի և ծեծում ենք։2.Համեմում ենք,բուսայուղ ենք քսում և լավ տրորում։3.Թողնում ենք մարինացվելու 20 րոպե։4.Սոխը կիսալուսնաձև կտրատում ենք,լոլիկը կտորներով,կանաչին մանր կտրատում ենք, այս ամենը խառնում ենք իրար։5.Ավելացնում ենք քերած ձուն,ճզմած սխտորը և 50 գրամ քերած պանիրը։6.Ջեռոցի տապակին ձեթ ենք քսում և շարում ենք միսը,վրայից բանջարեղենով ձվով և պանրով մուշտակը։ Վրայից քերում ենք մնացած 100 գրամ պանիրը։7.Եփում ենք 20 րոպե 200 աստիճանի տակ։

Աղբյուր

ՀԱՎԱՆԵՑԻՔ ՆՅՈՒԹԸ? ԿԻՍՎԵՔ ՁԵՐ ԸՆԿԵՐՆԵՐԻ ՀԵՏ
INTERESTING NEWS