Արտակարգ իրավիճակ. հայերին թույլ չեն տալիս չինական քաղաքից նստել Երեւան մեկնող ինքնաթիռ

Երեկվանից անհայտ թվով հայեր մնացել են Չինաստանի Սիան քաղաքի Սյանյան միջազգային օդանավակայանում: Նրանք եւ այլազգիներ չեն կարողանում օգտվել ռուսական «Ural Airlines» ավիաընկերության թռիչքներից: Այս մասին ArmDay.am-ին փոխանցեց Չինաստանում գտնվող Լիլիթ Դովլաթյանը:Նա ասաց, որ հայերը փորձում են Չինաստանի Սիան քաղաքից հետ վերադառնալ տոմս են գնել ռուսական ավիաընկերությունից սակայն օդանավակայան հասնելուց հետո, իրենց տեղեկացրել են, որ միայն Ռուսաստանի քաղաքացիները կարող են թռիչք կատարել:

Նա մեզ հետ զրույցում ասաց, որ տոմսերը գնել էին նախապես: Թռիչքը նախատեսված էր Սիան-Եկատերինբուրգ-Երեւան ուղղությամբ:«Ինքնաթիռը կատարել է թռիչքը միայն Ռուսաստանի քաղաքացիների համար: Այս ամենից հետո, հայերը կապ են հաստատել մեր երկրի դեսպանատան հետ, որ ներկայացնեն իրավիճակը և խնդրել, որ օգնեն, սակայն ստացել են հետևյալ պատասխանը` չենք կարող ոչինչ անել»,- իրավիճակը պարզաբանեց Լիլիթ Դովլաթյանը:

Լիլիթ Դովլաթյանն ասաց, որ ոչ միայն հայերին չեն թողնում թռիքչներից օգտվել այլ նաեւ բելառուսներին,ղազախներին եւ մի քանի այլ ազգերի: Մեր զրուկցակցի փոխանցամաբ այնտեղից վերադառցողները հիմնականում վարձով բնակվողներ էին, տոմսը գնելուց հետո բնակարանները հանձնել են եւ հիմա հայտնվել են դրսում: Արդեն մեկ օր է ինչ օդանավակայանում են մնացել:

Լիլիթ Դովլաթյանն ասաց, որ Սիանի օդանավակայանում քաղաքացիներին առաջարկել են ռուսական մեկ այլ ավիաուղիներով՝ «Աէրոֆլոտ»-ով թռիչքը կատարել, սակայն այս ընկերության տոմսերն ըստ նրա բավականին թանկ են՝ երեք հազար դոլար:
Լիլիթ Դովլաթյանը նշեց, որ այժմ հայերը փորձում են մեկնել չինական մեկ այլ քաղաք՝ Գուանչժոու, այտեղից Երեւան հասնելու համար: Խնդրի շուրջ ArmDay.am-ը փորձեց պարզաբանում ստանալ նաեւ ՀՀ ԱԳՆ-ից: Մամուլի խոսնակ Աննա Նաղդալյանը մեզ փոխանցեց, որ ճշտում են իրավիճակը եւ տեղեկատվությունը առաջիկայում կլինի:

Աղբյուր

ՀԱՎԱՆԵՑԻՔ ՆՅՈՒԹԸ? ԿԻՍՎԵՔ ՁԵՐ ԸՆԿԵՐՆԵՐԻ ՀԵՏ
INTERESTING NEWS