Արտակարգ իրավիճակների նախարարությունը տեղեկացնում է որ փետրվարի 8-ին ժամը 23:30-ի դրությամբ ՀՀ տարածքում կան փակ և դժվարանցանելի ավտոճանապարհներ:Վարդենյաց լեռնանցքը Սոթք-Քարվաճառ Գյումրի-Բավրա,Արագածոտնի մարզի Ամբերդ ամրոց և Քարի լիճ տանող ավտոճանապարհները փակ են բոլոր տեսակի ավտոմեքենաների համար:Դիլիջանի թունելը Սիսիան-Վայք ավտոճանապարհը, Գեղարքունիքի մարզի Ծովագյուղ տանող ճանապարհը փակ է բեռնատարների համար իսկ մարդատար ավտոմեքենաների՝ դժվարանցանելի:
Աբովյան-Հատիս, Աբովյան-Սևաբերդ, Աբովյան-Կապուտան և Անիի տարածաշրջանի ավտոճանապարհները դժվարանցանելի են:Արագածոտնի մարզի Ապարանի և Ծաղկահովտի տարածաշրջաններում, Սյունիքի, Գեղարքունիքի մարզերի ավտոճանապարհներին Արթիկ-Ախուրյան ավտոճանապարհի Ջաջուռի հատվածում տեղ-տեղ առկա է մերկասառույց:Սոթք-Քարվաճառ Ապարան-Քուչակ ավտոճանապարհներին Շիրակի մարզի Աշոցքի, Ամասիայի տարածաշրջաններում, Գեղարքունիքի մարզի Սևան քաղաքում Երևան-Մեղրի ավտոճանապարհի Սարավան-«Զանգեր» կոչվող հատվածում բուք է:
Տավուշի,Լոռու,Արագածոտնի,Կոտայքի, Գեղարքունիքի մարզերում, Արարատի մարզի Արարատ, Շիրակի մարզի Գյումրի,Վայոց ձորի մարզի Ջերմուկ,Վայք,Սյունիքի մարզի Գորիս,Կապան քաղաքներում,Սարավան-«Զանգեր» ճանապարհահատվածին տեղում է ձյուն:Տավուշի մարզի Ջուջևան գյուղում առկա է մառախուղ:
Լարսի մասին․
Վրաստանի ՆԳՆ ԱԻ դեպարտամենտից և ՌԴ ԱԻՆ Հյուսիսային Օսիայի ճգնաժամային կառավարման կենտրոնից ստացված տեղեկատվության համաձայն՝ Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը փակ է բոլոր տեսակի ավտոմեքենաների համար:ՌԴ ԱԻՆ Հյուսիսային Օսիայի ճգնաժամային կառավարման կենտրոնից ստացված տեղեկատվության համաձայն՝ ռուսական կողմում կան կուտակված 940 բեռնատար, 60 մարդատար ավտոմեքենա, 1 ավտոբուս և 4 միկրոավտոբուս:Վարորդներին խորհուրդ է տրվում երթևեկել բացառապես ձմեռային անվադողերով։