Արսեն Թորոսյանը 10-ամյա երեխայի է վրաերթի ենթարկել

Առողջապահության նախարար Արսեն Թորոսյանն իր ֆեյսբուքյան էջում տեղեկացրել է, որ իր մասնակցությամբ վթար է տեղի ունեցել։ Տուժել է 10-ամյա մի երեխա։ Նախարարը մասնավորապես գրել է․

«Ցավով ուզում եմ տեղեկացնել, որ մոտ 1.5 ժամ առաջ իմ մասնակցությամբ տեղի է ունեցել ճանապարհատրանսպորտային պատահար։ Իմ անձնական մեքենայի ղեկին եղել եմ ես։ Սախարովի հրապարակից Վարդանանց փողոց մուտք գործելիս (աշխատանքի վայր գնալիս), դանդաղ ընթացքի ժամանակ մեքենայի աջ կողմով հարված է տեղի ունեցել 10 ամյա մի երեխայի։

Երեխային ինքս անմիջապես տեղափոխել եմ հիվանդանոց, անցկացվել են բոլոր հետազոտությունները։ Նրա մոտ կա միայն աջ ձեռքի արմնկային հատվածի քերծվածք, կյանքին և առողջությանը վտանգ չի սպառնում։ Նա որոշ ժամանակ կգտնվի բժիշկների հսկողության տակ և այնուհետև կգնա տուն։ Դեպքի մասին անմիջապես հայտնվել է ոստիկանությանը, նյութեր նախապատրատելու համար»։

աղբյուր

Հավանեցիք? Կիսվեք Ձեր ընկերների հետ
INTERESTING NEWS
Яндекс.Метрика