Արսեն Թորոսյանը ազգաբնակչությանը հորդորում է հետեւել միայն պաշտոնական լրահոսին, ազատ օրերը չօգտագործել ժամանցի վայրեր կամ մարդաշատ հասարակական միջավայրերում գտնվելու համար

ՀՀ Առողջապահության նախարար Արսեն Թորոսյանը ազգաբնակչությանը հորդորում է հետեւել միայն պաշտոնական լրահոսին,ազատ օրերը չօգտագործել ժամանցի վայրեր,կամ մարդաշատ հասարակական միջավայրերում գտնվելու համար:«Խստորեն խորհուրդ եմ տալիս ոչ շտապ բոլոր միջոցառումները հետաձգել: Օգտվեք այս առիթից,մնացեք տանը,ընտանիք անդամների հետ: Եթե անհրաժեշտություն է ինչչ որ տեղ գնալը,գոնե պահպանեք այդ սոցիալական հեռավորություն ասվածը, որը 1-2 մետրն է,սահմանափակեք ձեռքսեղմումները հետևեք անձնական հիգիենային ախտահանեք ձեռքերն ու զգուշավորություն պահպանեք,պահպանեք հազալու,փռտշտալու կանոները» ասաց Թորոսյանը:

Ըստ նախարարի,այս պահին ՀՀ-ում կա 200 մեկուսացված անձ:Մեկուսացվում են նրանք,որոնք սերտ շփում են ունեցել արդեն հաստատված ախտորոշումով մարդկանց հետո: Էջմիածնի դեպքի համաճարակաբանական հետազոտությամբ,նախարարությունը հայտնաբերել է գրեթե բոլոր քաղաքացիներին,որոնք շփվել են հիվանդների հետ:Հույս ունենք,որ մեկուսացվածների մոտ չի հաստատվի հիվանդությունը:

Բայց եթե հայտնաբերվի էլ,նրանք արդեն մեկուսացված են: Չի բացառվում սակայն, որ լինի տեղեկատվությւան պակաս եւ որոշ մարդիկ դեռ բացահայտված չլինեն»,-ասաց նախարարը:Վստահ եղեք,որ ոչինչ չի թաքցվում եւ նախարարությունը պարբերաբար կհաղորդի պաշտոնական տեղեկատվություն:Հիշեցնենք որ ավելի վաղ նախարարը տեղեկացրել էր,որ այս պահին 15 հաստատված դեպք կա,որից միայն մեկի մոտ առկա է թոքաբորբ:

Կորոնավիրուսի տարածման դեմ իրականացվող միջոցառումների մասին։ 14.03.2020թ.

Опубликовано Arsen Torosyan Суббота, 14 марта 2020 г.

Աղբյուր

ՀԱՎԱՆԵՑԻՔ ՆՅՈՒԹԸ? ԿԻՍՎԵՔ ՁԵՐ ԸՆԿԵՐՆԵՐԻ ՀԵՏ
INTERESTING NEWS