Կոկորդի ցավն այս եղանակին ամենատարածված խնդիրներից մեկն է,որը կարող է առաջանալ շնչառական համակարգի հիվանդությունների հետևանքով կամ հանդես գալ որպես առանձին խնդիր:Այն կարող է շատ տհաճ լինել և խիստ բացասաբար անդրադառնալ մարդու կյանքի որակի վրա ուստի զարմանալի չէ,որ առաջին իսկ տհաճ զգացողության դեպքում մարդիկ փորձում են ազատվել խնդրից:
Ներկայում գոյություն ունեն բազմաթիվ բուժիչ օշարակներ, սառնաշաքարներ ու ցավազրկող այլ դեղամիջոցներ որոնք նախատեսված են կոկորդի ցավը մեղմելու համար սակայն դրանց ազդեցությունը հազվադեպ է երկարատև լինում իսկ երբեմն էլ նման դեղամիջոցներն առհասարակ անարդյունավետ են լինում,ուստի մարդիկ ստիպված են լինում փնտրել բուժման այլընտրանքային տարբերակներ կամ օգտագործել շատ ավելի ուժեղ ազդեցությամբ սակայն լուրջ կողմնակի բարդություններ առաջացնող դեղորայք:
Բարեբախտաբար կան նաև արդյունավետ ժողովրդական միջոցներ որոնք օգնում են հեշտությամբ մեղմել ցավը: Ավելին՝նման միջոցները ոչ միայն ազատում են տհաճ զգացողություններից այլև չեն ունենում որևէ կողմնակի ազդեցություն:Aif.ru կայքը ներկայացրել է երկու արդյունավետ ժողովրդական միջոց կոկորդի ցավը մեղմելու և բորբոքումից ազատվելու համար:
- 1 ճաշի գդալ վաղենակի (календула) ծաղիկներին ավելացնել մի բաժակ եռման ջուր, թրմել մինչև ջուրը սառչի, այնուհետև քամել և օգտագործել թուրմը ողողումների համար
- Կես բաժակ թարմ քամած գազարի հյութին ավելացնել նույն քանակությամբ գոլ ջուր ու մեկ թեյի գդալ մեղր և լավ խառնել մինչև մեղրը լուծվի: Ստացված հեղուկը կարելի է ինչպես խմել, այնպես էլ օգտագործել ողողումների համար:
Այս բնական միջոցները հասանելի են ու արդյունավետ սակայն հարկ է հիշել որ առողջական լուրջ խնդիրների և ուժեղ ցավերի դեպքում անհրաժեշտ է անպայման դիմել մասնագետին քանի որ ինքնաբուժությունը կարող է խիստ վնասակար լինել ու էլ ավելի վատթարացնել հիվանդի վիճակը: Բացի այդ միայն փորձառու մասնագետը կկարողանա պարզել խնդրի առաջացման պատճառն ու նշանակել անհրաժեշտ բուժումը, որը կլինի արդյունավետ ու չի առաջացնի կողմնակի բարդություններ: