Արայիկ Հարությունյանը հորդորում է հնարավորինս տարածել այս տեղեկությունը

Սիրելի աշակերտներ,ուսանողներ և ուսուցիչներ,քանի որ սոցցանցերում դուք ամենամեծ համայնքն եք ու հզոր ուժ եք ներկայացնում,կարող եք մեծ գործ արած լինել տեղեկատվություն տարածելու հարցում:Այս մասին գրել է ՀՀ ԿԳՄՍ նախարար Արայիկ Հարությունյանը։✅ Ստորև բերված տեղեկությունն անհրաժեշտ է զանգածաբար տարածել ձեր էջերում հասցնելով Հայաստանի յուրաքանչյուր քաղաքացու:Կանխավ շնորհակալություն…Ինչպես պետք է ինքնամեկուսանալ Նոր տիպի կորոնավիրուսի (COVID-19) վարակի լայն տարածում ունեցող երկրներից վերադարձող ՀՀ քաղաքացիները,կախված ժամանման երկրից/երկրներից պետք է ենթարկվեն 14-օրյա ինքնամեկուսացման,եթե որոշում չի կայացվել գտնվել հատուկ կարանտինի վայրում:

Հետևե՛ք հետևյալ ցուցումներին.

✅Մնացե՛ք տանը

✅Մեկուսացվե՛ք տան մյուս անդամներից

✅Զանգահարե՛ք բժշկին՝ նախքան նրան այցելելը

✅Կրե՛ք բժշկական դիմակ, եթե ցուցված է

✅Փակե՛ք բերանը և քիթը՝ փռշտալիս և հազալիս

✅Հաճախակի լվացե՛ք ձեռքերը

✅Առանձնացրե՛ք տնային պարագաները

✅Հյուրեր մի՛ ընդունեք

✅Լվացքի համար ապահովեք ջրի հնարավորինս բարձր ջերմաստիճան

✅Հերմետիկ փակեք աղբամանը

✅Հետևե՛ք ախտանշանների զարգացմանը

Եթե 14 օր մեկուսացման ընթացքում նկատվում է ախտանշանների զարգացում վատթարացում կամ նոր ախտանշաններ, ապա զանգահարեք 060838300 հեռախոսահամարին» գրել է նա:

Աղբյուր

Հավանեցիք? Կիսվեք Ձեր ընկերների հետ
INTERESTING NEWS
Яндекс.Метрика