Աստվածընկալ Սուրբ խաչին աղոթք

Մեր փրկության միջնորդ,ողջ աշխարհի հույսի գրավակա՛ն, տիեզերքի ճառագայթավետ լո՛ւյս սիրո արեգա՛կ,հույսի ապաստա՛ն,Աստծո`մեր հանդեպ բարերարության սուրբ ու սոսկալի նշա՛ն աստվածամուխ սո՛ւր`մեր հակառակորդին սպանող,մեր զգայարանների դրո՛շմ,մեր հույսի ամուր ապաստա՛ն,քո աստվածային զորությունը,որ հաստատուն է պահում աշխարհի հիմքերը,թող իմ հոգին ու մարմինը հեռու պահի բարկությունից,ցանկությունից,ատելությունից հոգևոր ու մարմնավոր բոլոր փորձություններից ու գայթակղություններից և պահպանի քո սոսկալի զրությամբ հավիտյանս հավիտենից.ամեն:

Հավանեցիք? Կիսվեք Ձեր ընկերների հետ
INTERESTING NEWS
Яндекс.Метрика