Խոյ: Բարենպաստ օր է ամեն տեսակ բարդ խնդիրներ հաղթահարելու համար:Ձեզ անհնար է մոլորեցնել կամ շեղել:Հստակ գիտեք թե ինչ եք ուզում և ցանկալի արդյունքը ստանալու համար, ընտրում եք ամենակարճ ճանապարհը:Հնարավոր է որոշ ֆինանսական կամ գույքային հարցերի հստակեցում:Ամենայն հավանականությամբ մեծ գումար կստանաք: Նպաստավոր օր է կարևոր փաստաթղթեր լրացնելու համար:Անախորժություններ ևս չեն բացառվում:Մտերիմների հետ կարող են խնդիրներ ծագել:Փոխըմբռնման հասնել հազիվ թե հաջողվի:Նյարդային լարվածությունը վատ ինքնազգացողության պատճառ կդառնա: Կգանգատվեք գլխացավից:
Ցուլ: Օրը տրամադրեք կենցաղային հարցերին: Կարող եք մաքրությամբ զբաղվել,ձեռք բերել տան համար անհրաժեշտ իրեր տեխնիկա:Այսօր ուղևորությունները հոգնեցուցիչ կթվան:Նրանք ովքեր ռոմանտիկ տրամադրություն ունեն,կարող են հրաշալի ժամանակ անցկացնել սիրելիի հետ,եթե առավել հոգատարություն ցուցաբերեն վերջինիս հանդեպ:Կենսական ներուժը բարձր է ինքնազգացողությունը լավ:Ֆիզիկական ծանրաբեռնվածությունը դրական կազդի տրամադրության վրա:
Երկվորյակ: Օրվա առաջին կեսը բարեհաջող կդասավորվի:Շատ բան կհասցնեք անել:Հնարավոր են հաճելի լուրեր,նաև հանդիպում՝ձեզ համար շատ թանկ մարդու հետ:Ընթացքում դրական միտումների ազդեցությունը կնվազի,կսկսեք անհանգստանալ,մռայլ մտքեր կհամակեն ձեզ:Այդ ամենը բացասաբար կազդի տրամադրության վրա:Հարազատների հետ հնարավոր են տարաձայնություններ:Ձեզ կթվա թե ձեզ չեն լսում և չեն հասկանում:Անգամ ձեր զուսպ պահվածքը չի օգնի խուսափել վեճերից:Փորձեք լիցքաթափվել և զինվել լավատեսությամբ:
Խեցգետին: Լարված օր է սպասվում:Նշանի ներկայացուցիչները ստիպված կլինեն լուրջ որոշումներ կայացնել:Արված քայլերը շրջապատի կողմից հավանության չեն արժանանա:Այսօր շատ Խեցգետիններ,մասնագիտության հետ կապված,հիասթափություն կապրեն: Գործընկերների հետ հնարավոր են տարաձայնություններ,լուրջ վեճեր կծագեն նաև ղեկավարության հետ:Հետաձգեք ուղևորությունները,այսօր երկար ճանապարհը կհոգնեցնի ու կձանձրացնի ձեզ:Հնարավոր է տրամադրության անկում:Նոր տպավորություններով չեք ոգևորվի: Փորձեք թարմացել զգեստապահարանը,հաջող գնումները կուրախացնեն ձեզ:
Առյուծ: Լի եք էներգիայով:Այսօր չեք հրաժարվի անգամ ամենաանիրականանալի թվացող ծրագրերից:Հարկ եղած դեպքում պատրաստ եք համբերատար սպասել,ինչը կօգնի օրվա ընթացքում հանգստություն պահպանել և զերծ մնալ ավելորդ լարվածությունից:Բարենպաստ օր է գործնական ինչպես նաև անձնական բնույթի կարևոր հարցեր քննարկելու համար:Կշռելով ձեր օգուտն ու վնասը՝հնարավոր է այնպիսի որոշման հանգեք, որը նախկինում անընդունելի է եղել:Սիրելիի հետ հարաբերությունները ջերմ են:Փոխադարձ հարգանքն ու վստահությունն էլ ավելի կամրապնդվեն:
Կույս: Օրը լավ ընթացք կունենա եթե զինվեք համբերությամբ և հետաձգեք կարևոր գործերը:Շտապողականությունն այսօր ձեր օգտին չի աշխատի: Փորձեք հոգեկան հավասարակշռություն պահպանել:Լավագույն ձևը ինչ-որ հաճելի գործի վրա կենտրոնանալն է:Հնարավոր է լուր ստանաք այն մարդուց ով նախկինում նեղացրել է ձեզ և այժմ կփորձի քավել իր մեղքը:Եթե անձնական կյանքում կտրուկ փոփոխություններ անելու գայթակղություն կա,ապա ամեն կերպ խուսափեք դրանից:Նման հարցեր կարգավորելու համար անբարենպաստ օր է: Ինքնազգացողությունը փոքր ինչ կվատանա:
Կշեռք: Այսօր զգացմունքային դաշտն անկայուն է:Տրամադրությունը փոփոխական կլինի:Կդժվարանաք լեզու գտնել բոլոր նրանց հետ ում սովորաբար կես խոսքից հասկացել եք Թշնամիներն ասես գուշակում են ձեր ծրագրերը և անում ամեն բան,որպեսզի դրանք չիրագործվեն:Փորձեք հանգստոթյուն պահպանել:Ձեզնից հեռու վանեք բացասական լիցքերը:Հոգեկան հավասարակշռություն ձեռք բերելու հարցում կօգնեն մարզանքները:Կարող եք ստեղծագործական գործունեությամբ զբաղվելը:Հնարավոր է ինքնազգացողության վատացում,դիմադրողականությունը ցածր է:
Կարիճ: Ամեն ինչ լավ է:Եթե անգամ որոշ ծրագրեր չեն իրագործվում,առանձնապես անհանգստանալու կարիք չկա:Ամեն բան իր ժամանակն ունի և դուք հրաշալի գիտակցում եք որ վաղ թե ուշ կստանաք այն ինչ ուզում եք:Ֆինանսական հարցեր կարգավորելու հմար օրն այնքան էլ բարենպաստ չէ:Հրաշալի օր է ռոմանտիկ ժամադրության համար:Սիրելիի հետ անցկացրած ժամանակը հաճելի կլինի:Ընկերական հանդիպումները ևս չեն հիասթափեցնի: Կենսական ներուժը բարձր է:Սպորտային բացօթյա պարապմունքները դրական ազդեցություն կունենան:
Աղեղնավոր: Հնարավոր են անսպասելի ուղևորություններ:Ստիպված կլինեք որոշ ծրագրեր հետաձգել:Չնայած նրան,որ շրջապատում բոլորը փորձում են շփոթեցնել ձեզ թեկուզ ոչ միտումնավոր,միևնույն է ձեզ հաջողվում է ճիշտ որոշումներ ընդունել:Այսօր հնարավոր են անակնկալ նվերներ կլինեն նաև գայթակղիչ առաջարկներ:Հրաշալի օր է ազգականներին այցելելու նաև ընտանիքին վերաբերող որոշ հարցեր քննարկելու համար:Կենսական ներուժը բարձր է:Ինքնազգացողությունից չեք դժգոհի:
Այծեղջյուր: Բարեհաջող օր է,հատկապես նրանց համար ովքեր պատրաստ են նախաձեռնությունն իրենց ձեռքն առնել:Հնարավոր է ծանոթություն այնպիսի անձնավորության հետ ով հետագայում հուսալի գրծընկեր ու օգնական կդառնա:Բարենպաստ օր է նոր բիզնես ծրագրեր քննարկելու համար:Ընտանիքում հնարավոր են տարաձայնություններ:Սակայն ավելի ուշ հարաբերություններում ներդաշնակությունը կվերականգնվի:Հրաշալի օր է ներքին հարդարանքի պարագաներ,կահույք գնելու համար:
Ջրհոս: Այսօր ռիսկի դիմել չարժե:Կիրառեք միայն փորձված միջոցներ:Հնարավոր են տհաճ անակնկալներ,վեճեր ձեզ համար շատ թանկ մարդկանց հետ:Սակայն շուտով ամեն բան կհարթվի,դուք,ձեր հերթին,ջանքեր չեք խնայի հաշտության եզրեր գտնելու համար:Օրը նպատակահարմար չէ սիրային հանդիպումների համար:Դրանք,ամենայն հավանականությամբ,չեն արդարացնի ձեր սպասելիքները և կհիասթափեցնեն:Նոր ծանոթություններից ևս մեծ ակնկալիքներ չունենաք,դրանք հազիվ թե լուրջ զարգացում ստանան:Ընտանիք կազմած Ջրհոսների համար օրը բարեհաջող կդասավորվի:
Ձկներ: Մի շտապեք կյանքի կոչել ձեր մտահաղացումները:Շուտով,շատ ավելի նպաստավոր պահեր կստեղծվեն դրանք իրագործելու համար:Հնարավորություն կընձեռնվի ամրապնդել ձեր մասնագիտական դիրքորոշումը:Ֆինասական հարցերում առավել զգուշավոր եղեք:Գումարային կորուստներ կրելու վտանգը մեծ է:Հրաշալի օր է հարազատների հետ շփման նաև ընտանեկան միջոցառումների համար:Ընկերների հետ հանդիպումը կբարձրացնի տրամադրությունը:Շատ Ձկներ այսօր կլուծեն վերջին ժամանակներս իրենց անհանգստացնող անձնական հարցերը: