Առողջական ինչ խնդիրների մասին կարող է վկայել առատ քրտնարտադրությունը

Առատ քրտնարտադրությունը կարող է վկայել առողջական տարբեր խնդիրների, այդ թվում նաև օնկոլոգիական հիվանդությունների մասին: Այս մասին գրում է գերմանական Focus ամսագիրը՝ հղում անելով Վիսբադենի մաշկաբանության ու ալեգոլոգիայի կլինիկայի տնօրեն Քրիստիան Բայերլին:

Պարբերականում հրապարակված հոդվածում Բայերլին նշել է, որ երբեմն այս կերպ են դրսևորվում լեյկոզն ու լիմֆոման: Պրոֆեսորի խոսքով՝ հատկապես վտանգավոր է գիշերային առատ քրտնրատադրությունը: Մասնագետն ընդգծում է, որ օնկոլոգիական հիվանդության մասին կարող է վկայել նաև բարձր ջերմությունն ու քաշի անբացատրելի կորուստը:

Սակայն քաղցկեղը միակ վտանգավոր հիվանդությունը չէ, որի մասին վկայում է քրտնարտադրությունը: Եթե մարդը չի ընդունում դեղորայք և քնում է բավական զով սենյակում, սակայն շարունակում է քրտնել, ապա հարկավոր է ստուգել վահանաձև գեղձի աշխատանքը, իսկ եթե առատ քրտնարտադրությունն ուղեկցվում է ծարավի սաստիկ զգացումով, ապա խնդիրը կարող է պայմանավորված լինել շաքարային դիաբետով: Բացի այդ, առատ քրտնարտադրության պատճառ կարող է դառնալ նաև մեծ քանակությամբ համեմունքներով հարուստ դժվարամարս ուտեստների գործածությունը, ուստի մինչ խնդրի դեմ պայքարելը հարկավոր է նախ պարզել դրա պատճառը:

աղբյուր

ՀԱՎԱՆԵՑԻՔ ՆՅՈՒԹԸ? ԿԻՍՎԵՔ ՁԵՐ ԸՆԿԵՐՆԵՐԻ ՀԵՏ
INTERESTING NEWS