Բրոկոլիով աղցան, որը շատ սննդարար է և օգտակար։ Ընթերցողին ենք ներկայացնում բրոկկոլիով և թարմ բանջարեղենով այս աղցանը ոչ միայն շատ օգտակար է այլև դիետիկ։
Բաղադրիչներ
- 500 գր բրոկկոլի
- Lոլիկ «Չերի»
- 2 մեծ պղպեղ
- 1 հատ սոխ
- 150 գր սև ձիթապտուղ
- Աղ ու պղպեղ ըստ ճաշակի
- 1 թեյի գդալ քնջութի սերմեր
- 1 թեյի գդալ կիտրոնի հյութ
- 3 ճաշի գդալ ձիթապտղի յուղ
Նշենք, որ կիտրոնի հյութի փոխարեն կարելի է ավելացնել թթվասեր, սակայն այդ դեպքում աղցանը կստացվի ավելի պակաս դիետիկ։
Պատրաստման եղանակը
Խաշել բրոկկոլին, կտրատել, սոխը կտրատել օղակներով, պղպեղը կտրատել երկար շերտերով, լոլիկը նույնպես: Միավորել այդ ամենը և ավելացնել ձիթապտուղը և ձիթապտղի յուղը։ Աղը և պղպեղը`ըստ ճաշակի վերջում քնջութի սերմերով շաղ տալ: