Առաջարկում ենք ինքներդ ձեզ բացահայտելու հրաշալի եղանակ: Ներկայացված թագավորական գահերից կարող եք ըստ նախասիրության, ըստ սրտի թելադրանքի և ճաշակի նախընտրել որևիցե մեկը, ապա և ստորև ծանոթանալ բերված մեկնաբանությանը, որն էլ կհստակեցնի ձեր էության նշանակալի գծերը:
1․ Ձեր կյանքն ընթանում է շարունակական ձգտումների, նվաճումների ուղեկցությամբ: Լինելով նպատակային անհատականություն՝ շարունակաբար ինքներդ եձր առջև որոշակի հստակեցված պահանջներ եք դնում, որոնք էլ համառորեն կարողանում եք իրագործել:
2․ Օժտված լինելով հումորի անժխտելի զգացումով՝ ամեն ինչ փորձում եք հաղթահարել դրա շնորհիվ՝ անտեսելով ձեր անձի շուրջ պտտվող բոլոր բացասական իրողությունները: Ձեր բնավորության պայծառ կողմերի և կենսաիրության շնորհիվ երբևիցե աննկատ չեք մնում միջավայրում:
3․ Շրջապատից ձեր անձի նկատմամբ մշտական ուշադրություն և սեր եք պահանջում: Մշտապես զգում եք հենարանի, սատարող մեկի կարիքը, ում վրա կարելի է հենվել բոլոր դժվար իրավիճակներում:
4․ Սկզբունքային և հստակ բնավորության շնորհիվ դուք աչքի եք ընկնում ձեր անաչառ պահվածքով և ադեկվատ կարշիք արտահայտելու ունակությամբ: Ձեզ ղեկավարելն անհնար է: