Տիբեթյան խորհրդանիշները տարբեր են։ Նրանք օգնում են ներդաշնակել մարդու կյանքը, շնորհում են մարմնի ու հոգու առողջություն։ Առաջարկում ենք ընտրել ձեր հին տիբեթյան ամուլետը ու որոշել, թե ինչ է ձեզ անհրաժեշտ ներդաշնակության համար։ Նայեք նկարազարդմանը։ Ընտրեք ձեր տիբեթյան ամուլետը, որի հետ դուք ձեզ նույնացնում եք, ու կարդացեք ձեր ընտրության նշանակությունը։
Կախազարդ Մանդալա. Հակասթրես, ոգեշնչում։ Այսպիսի կախազարդ կարելի է կրել հագուստի, աքսեսուարի կամ պայուսակի վրա։ Այդպիսի մանդալան չեզոքացնում է տագնապն ու մոտիվացնում կատարել ձեր իսկ բարեկեցությանը միտված գործեր։
Կախազարդ Ռյու ամուլետ. Արգելափակում է բացասական էներգիան։ Պաշտպանում է բացասական գործողություններից, այդ թվում՝ նաև ձեր սեփական։ Արգելափակում է ձեր կյանքում տոքսիկ հարաբերությունների ի հայտ գալը։ Կարելի է կրել՝ ինչպես պարանոցին, այնպես էլ՝ թևին։
Ապարանջան Ձի ճապոնական հուլունքներ. Հաջողություն են բերում։ Կարելի է կրել թևին։ Այս հուլունքները գրավում են հաջողությունը ու հանգամանքների երջանիկ ընթացքը։ Ի՞նչ է նշանակում աչքերի քանակը հուլունքի վրա՝
1 աչք՝ ինքնավստահություն
2 աչք՝ հաջողություն սիրո մեջ
3 աչք՝ բարեկեցություն, հարստություն
4 աչք՝ երջանիկ երկարակեցություն
5 աչք՝ կարիերային աճ
6 աչք՝ հաջող ավարտներ
7 աչք՝ հանրաճանաչություն
8 աչք՝ ավելացնում է ֆիզիկական ուժը, դիմացկունությունը
9 աչք՝ օգնում է հաղթել, պահպանում է այն, ինչ մարդն ունի: