Աշոտ Ղազարյանի թոռները Անահիտ և Բորյա Ադամյանները առաջին տեղն են զբաղեցրել ռուսական Ну ка,все вместе նախագծի հատուկ թողարկման ժամանակ մանրամասներ

Աշոտ Ղազարյանի թոռները՝Անահիտ և Բորյա Ադամյանները առաջին տեղն են զբաղեցրել ռուսական «Ну-ка,все вместе!» նախագծի հատուկ թողարկման ժամանակ:Նախագծի հատուկ թողարկումը նախատեսված է եղել երեխաների համար:Նրանց մայրիկը՝Մագա Ղազարյանը,Tert.am Life-ին պատմել է մասնակցության հրավերի մասին և տրամադրել լուսանկարներ:««Ну-ка, все вместе!» նախագիծը նախատեսված է մեծերի համար,սակայն այս անգամ էսքկլյուզիվ նկարահանել էին երեխաների համար: Զանգահարեցին մեզ, Բորյային հրավիրեցին մասնակցելու, Անուլին՝ մանկական ժյուրիում ընդգրկվելու(ժյուրիի անդամները երեխաներ էին,միայն Սերգեյ Լազարևն էր մեծ):Ես ասացի որ Բորյան առանձին երգացանկ չունի, ասացին՝ ուրեմն թող քույրիկի հետ երգի,- պատմեց մայրիկն ու հավելեց, որ երեխաների ելույթը վերջինն էր,- Գուցե միտումնավոր էին իրենց վերջում թողել, չգիտեմ: Որքան էլ տարօրինակ չէ, Россия 1 հեռուստաընկերության աշխատակիցները ճանաչում էին երեխաներին, նկարվում»:

Հարցին, թե որքանով էր հաղթանակը սպասելի իրենց համար, Մագան պատասանեց, որ երեխաները սովորաբար հաղթանակի են տրամադրվում:«Իհարկե, հուսով էի, որ կհաղթեն, երեխեքն էլ էին տրամադրված հաղթանակի: Իրենք վստահ էին, որ պետք է հաղթեն,երկուսն էլ այդպիսի ամուր բնավորություն ունեն,միշտ վստահ են,որ լավ կլինի,կհաղթեն, ասաց նա ու հավելեց, որ մրցույթի ընթացքում մի պահ սկսել է կասկածել հաղթանակի հնարավորությանը- Մի աղջիկ 97 ձայն հավաքեց: Ասացին, որ Ալլա Պոուգաչովայի աշակերտուհին է: Արդեն կասկած էր մտել մեջս, թեև հոգուս խորքում հավատում էի: Անուլի և Բորյայի ելույթի ժամանակ 98 հոգի ոտքի կանգնեց, մի բալով անցան առաջ ու հաղթեցին»:Նախագծի՝ մեծերի համար նախատեսված մրցույթում հաղթողը ստանում է նաև դրամական պարգև, մանկական մրցույթում, դրամական պարգև չի եղել:Խոսելով առաջիկա ծրագրերի մասին՝ Մագան ասաց, որ երեխաները Большая сцена նախագծին մասնակցելու առաջարկ էին ստացել, սակայն ստիպված են եղել հրաժարվել. «Չկարողացանք մասնակցել, քանի որ երեխաների մոտ քննական շրջան է, պետք է պատրաստվեն: Դասերը բաց թողնել չէինք կարող»:

Աղբյուր

ՀԱՎԱՆԵՑԻՔ ՆՅՈՒԹԸ? ԿԻՍՎԵՔ ՁԵՐ ԸՆԿԵՐՆԵՐԻ ՀԵՏ
INTERESTING NEWS