Անպայման կարդացեք սա եթե ուզում եք ծխելը թողնել

Մի քանի խորհուրդ այն անձանց համար, ովքեր ցանկանում են մեկընդմիշտ թողնել ծխելը: 1. Օրացույցում նշեք այն օրը, երբ որոշել եք թողնել ծխելը: Նշեք նաև դրան հաջորդող 14-րդ օրը: 14 օր անց դուք դադարած կլինեք ծխել: 2. Մոտիվացրու ինքդ քեզ: Ցուցակ կազմիր, որը քեզ կհամոզի թողնել ծխելը՝ նվազագույն վնաս առողջությանը, գումարների խնայում:

3. Առաջին շաբաթվա ընթացքում, մինչև նոր կենսակերպին սովորելը, կարելի է ծխել: Սակայն այս դեպքում պարտադիր հաշվեք, թե քանի ծխախոտ եք ծխել: 4. Փորձեք գտնել մարդկանց, ովքեր կաջակցեն ձեզ: 5. Ցանկացած օր քչացրեք ծխախոտի քանակը: Ծխեք վերջին տուփը և այլևս ծխախոտ մի գնեք: 6. Առողջ սնունդ կերեք, շատ ջուր խմեք: Այս ամենը ձեր օրգանիզմին կօգնի վերականգնվել և հաղթահարել նիկոտինից կախվածությունը:

7. Հանգստացրեք ձեզ այն մտքով, որ տանջանքները շուտով կավարտվեն: Ծխախոտի փոխարեն՝ փորձեք հետաքրքիր այլ տարբերակներ: 8. Եթե ցանկանում եք ծխել, ապա այն փոխարինեք խնձորով: Կարող եք որպես այլընտրանք՝ ընտրել կոնֆետները: 9. Ձեր հաջողությունների մասին պատմեք ձեր շրջապատին:

10. Եթե մի քանի օր շարունակ չեք ծխել, ձեզ որևէ բանով խրախուսեք: 11. Եթե ցանկանում եք ծխել, խորը շունչ քաշեք, փակեք աչքերը, ձեռք տվեք ձեր գլխին, ականջներին: Փորձեք հասկանալ, թե ինչու պետք է ծխել, և կհասկանաք, որ դա անելու որևէ իմաստ չկա: 12. Հիշեք, թե որքան գումար եք խնայել՝ ծխախոտ չգնելով:

13. Հրաժարվեք, երբ ձեզ առաջարկում են ծխել: 14. Ֆիզիկական վարժություններ կատարեք, պարեք ռիթմիկ երաժշտության տակ: 15. Զբոսնեք մաքուր օդին: 16. Անընդհատ պատկերացրեք, թե որքան օգուտ կունենաք, եթե չծխեք: 17. Ճաշացանկում ավելացրեք համեմունքներ: Կիտրոնով թեյը ձեզ կարող է օգնել այն ժամանակ, երբ ցանկանում եք ծխել:

աղբյուր

Հավանեցիք? Կիսվեք Ձեր ընկերների հետ
INTERESTING NEWS
Яндекс.Метрика