Աննա Թովմասյանի հագուստի ընտրությունն ու ամենաէժան գնումը կատարելու մասին

Հայտնի մարդկանց ոճն ու սիրելի իրերը ներկայացնող շարքի շրջանակում Tert.am Life-ն այս անգամ ներկայացնում է Աննա Թովմասյանին: Աննայի խոսքով` մինչև մայրանալն այլ ոճ ուներ, բայց հիմա առօրյայում շատ է կարևորում հարմարավետությունը. «Առաջ կարող էի հագնել նույնիսկ անհարմար բարձրակրունկներ, հիմա առօրյայում սպորտային կոշիկներ եմ նախընտրում, սպորտային ոճի սիրահար եմ: Օգտվում եմ Adidas-ից Nike-ից: Առօրյայում ընտրում եմ սպորտային ոճի հարմար տաբատներ, թեթև ոճի երկար զգեստներ:

Վերջին գնումս հենց այդ ոճի զգեստ է եղել, որը հայկական բրենդից եմ գնել: Այն հետևորդներիս կողմից շատ է սիրվել»: Աննան նախընտրելի գույներ չունի։ Երգչուհու խոսքով` հաճախ է գնում հայկական արտադրության հագուստ. «Մեր հայ դիզայներները ստեղծում են պրակտիկ, գնային առումով հասանանելի ու շատ գեղեցիկ զգեստներ: Առհասարակ, հայկական արտադրության զգեստները մեծ հաճույքով եմ հագնում ու շատ եմ սիրում, իսկ երբ իմ ուզած զգեստը չեմ գտնում խանութներում, Արամեի մայրիկին պատմում եմ մտքերս, նա կարում է, քանի որ դերձակ է»: Աննան նշեց, որ գնումներ հաճախ է անում.

«Շատ եմ սիրում խանութներ գնալ, բայց քանի որ Հայաստանում տեսականին այնքան էլ շատ չէ, նաև օնլայն գնումներ եմ անում: Օնլայն հիմնականում կոշիկներ ու պայուսակներ եմ գնում, հագուստը բարդ եմ ընտրում,- ասաց նա և հավելեց, որ օգտվում է թե՛ հասանելի ապրանքանիշներից, թե՛ հայտնի բրենդային խանութներից։ — Հասանելի խանութներից կառանձնացնեմ Zara-ն, որը գնային ու ոճային առումով շատ հարմար է:

Բրենդային խանութներից շատ եմ սիրում Valentino-ն, Chanel-ը, Casadei-ը, Balenciaga-ն, Gianvito Rossi-ն, Dior-ը, Dolce Gabbana-ն: Ունեմ բեժ գույնի պայուսակ, որը Valentino-ից եմ գնել համապատասխան կոշիկների հետ: Դրանք շատ հաճախ եմ օգտագործում, քանի որ շատ եմ սիրում»: Խոսելով իր ամենաէժան գնումների մասին` Աննան ասաց. «Շատ մատչելի գնումներ ունեմ, որոնք տեսնելիս մարդկանց թվում է, թե շատ թանկ են: Ունեմ բլուզ, որն արժի 4-5 հազար դրամ»։ Երգչուհին նաև ասաց, որ ակնոցի մեծ սիրահար է։ Շատ ակնոցներ ունի։

Մարիամ Խաչատրյան

Հավանեցիք? Կիսվեք Ձեր ընկերների հետ
INTERESTING NEWS
Яндекс.Метрика