Անանասը պարունակում է կալիում, ֆոսֆոր, մագնիում, կալցիում, երկաթ, նատրիում, ինչպես նաև վիտամին A, C, PP, B1, B2, B12, կիտրոնաթթու և ասկորբինաթթու: Պարունակվող հանքանյութերն ամրացնում են ոսկորները, կարգավորում են ջրի հավասարակշռությունը և այլն։Անանասը պարունակում է նաև բրոմելայն, որն ակտիվացնում է լիպիդների ճեղքումը, ինչը նպաստում է նիհարելուն։
Օգտակար հատկությունները․ Բարձրացնում է ստամոքսային-ֆերմենտային ակտիվությունը և օգնում սպիտակուցային սննդի մարսմանը։ Ամրացնում է շարակցական հյուսվածքները, անոթների պատերը դարձնում հարթ ու առաձգական։ Նպաստում է ոսկորների ամրացմանը։ Նվազեցնում է չարորակ ուռուցքների առաջացման վտանգը։