Այս կինը 77 տարեկան է և արդեն 50 տարի տանում է որդուն իր մեջքի վրա

Օլգա Բոշկովիչը ապրում է Մուշիչ գյուղում որը գտնվում է Սերբիայում։Կինն այժմ 77 տարեկան է որից 50 տարին նա խնամում է իր պարալիզված որդուն Պրեդրագին և ոչ միայն խնամում այլ տանում է որդուն իր մեջքի վրա։Եվ սա ցույց է տալիս,թե ինչքան մեծ է մայրական սերը։Հիմա տղամարդը 59 տարեկան է Օլգան նրան միայնակ առանց հոր է մեծացրել։Երբ կինն իմացել է որ հղի է ասել է երեխայի հորն իսկ նա չի ընդունել և հեռացել է։Ծնողները նույնպես դեմ էին,իսկ Օլգան թեկուզ վախենում բայց շատ էր ցանկանում ունենալ երեխային

Նա հասկանում էր որ միայնակ շատ դժվար է լինելու,բայց ճակատագիրն արդեն նրա համար ծանր աշխատանք էր պատրաստել։Երեխան ծնվեց պարալիզված ուստի նա չէր կարող ինքնուրույն տեղաշարժվել բայց մայրը նրան չլքեց:Նրանք բնակություն հաստատեցին Օլգայի ծնողների կողմից իրենց հատկացված փոքրիկ սենյակում:Երբ տղան դեռ երեխա էր,մայրը գրկում էր նրան մեջքի վրա և տանում դպրոց։Իսկ այժմ նույնիսկ իր այս տարիքում,նույն կերպ օգնում է որդուն որպեսզի նա ապրի լիարժեք կյանքով:Բացի այդ,տարեց կինն ինքն է զբաղվում տնային բոլոր գործերով և չի բողոքում

Նրանց նույնիսկ սայլակ առաջարկեցին որ տեղափոխումը հեշտ լինի,բայց նա հրաժարվել է ասելով որ ինքը կարողանում է ինքնուրույն հաղթահարել իր խնդիրները և ոչ մի սայլակ իրենց պետք չէ:Պրեդրագն ունի հոբբի որով զբաղվում է ամեն օր:Չնայած այն բանին, որ միայն նրա ձախ ձեռքն է շարժվում,դա չի խանգարում նրան փայտե տարբեր իրեր պատրաստել,որոնք նվիրում է ընկերներին և հարևաններին:Օլգան չի դժգոհում կյանքից չնայած խոստովանում է,որ տարիների ընթացքում այն ավելի է դժվարանում նրա համար:Այնուամենայնիվ,կինն ամենաշատն անհանգստանում է այն փաստից որ երբ նա այլևս չլինի,Պրեդրագը ամբողջովին միայնակ կմնա,և ոչ ոք հոգ չի տանի նրա մասին

Հավանեցիք? Կիսվեք Ձեր ընկերների հետ
INTERESTING NEWS
Яндекс.Метрика