Այս աղցանը կդառնա ձեր ամանորյա սեղանի իսկական զարդարանքը: Ստացվում է գեղեցիկ, թեթև և նուրբ: Անհրաժեշտ բաղադրիչներ. 2 թարմ վարունգ, 300գ ծովախեցգետնի ձողիկներ, 1 տուփ պահածոյացված եգիպտացորեն, 200գ պինդ պանիր, 5 ձու, 1 մեծ գազար, 150գ մայոնեզ, հազարի տերևներ, աղ, պղպեղ
կանաչի։
Պատրաստման եղանակ. Վարունգից կտրել 18 բարակ շերտ: Մնացած վարունգը կտրատել փոքր կտորների և լցնել աղցանամանի մեջ: Վարունգին ավելացնել եգիպտացորենը, մի քիչ դնել մի կողմ զարդարելու համար: Վերցնել ծովախեցգետնի ձողիկները, 5 հատ դնել մի կողմ, մնացածը խորանարդաձև կտրատել և լցնել աղցանամանի մեջ: Պինդ պանիրը խորանրդաձև կտրատել և ավելացնել մյուս բաղադրիչներին: Գազարը եփել, սառեցնել, մաքրել և մանր կտրատել: Խառնել մյուս բաղադրիչների հետ: Ձուն եփել, մեկը թողնել զարդարելու համար, մյուսն էլ խորանարդաձև կտրատելով՝ ավելացնել մյուս բաղադրիչներին: Համեմել աղով և պղպեղով, նաև ավելացնել մայոնեզը: Լավ խառնել: Մանրացնել կանաչին:
Հարթ ափսեի մեջ դնել հազարի տերևները: Մեջտեղի հատվածում լցնել աղցանը: Կողքի հատվածներում դնել կտրատած վարունգը, իսկ դրանց միջև դնել ծովախեցգետնի ձողիկները: Աղցանի վրա լցնել եգիպտացորենը, մեջտեղի հատվածում էլ՝ կանաչին: Ձուն կտրել մեծ կտորների և ծաղիկի պես աղցանի վրա: Մատուցել անմիջապես պատրաստելուց հետո: