Այս աղցանն իդեալական տարբերակ է ամանորյա սեղանին

Այս աղցանն իդեալական տարբերակ է ամանորյա սեղանին, քանի որ առկա՝ մարսողությունը ծանրացնող ուտեստներից հետո օրգանիզմը հանգստանալու կարիք ունի, ուստի հարկավոր է այն թեթև ուտեստների միջոցով փոքր-ինչ բեռնաթափել:

Աղցանի բաղադրիչները շատ չեն, պատրաստումը հեշտ է և արագ․

  • Կանաչի լոլիկ — 2 հատ
  • Մարոլ — 1 փունջ
  • Սոխ — 1 գլուխ
  • Կաղամբ — 100 գր․
  • Եգիպտացորեն — 100 գր․
  • Մայոնեզ և թթվասեր — 50 գր․
  • Ձիթայուղ:

Մանրատել կանաչ լոլիկը, որը բացի հաճելի թթվայնությունից, ունի նաև հակաօքսիդանտային, վիտամինային, հանքանյութային հագեցվածություն, որն էլ բարերար ազդեցություն ունի օրգանիզմի համար:Կտրատել հազարի տերևները՝ երկար շերտերով: Սոխը կտրատելուց առաջ կարող եք մարինացնել՝ տասը րոպե քացախի մեջ պահելով, եթե խուսափում եք դրա համային կծվությունից:

Կանաչ կաղամբը ևս շերտերով կտրատել, ավելացնել աղցանին, հետո ձիթայուղ և եգիպտացորեն ավելացնել: Եգիպտացորենը կարելի է փոխարինել ոլոռով՝ կանաչ գույնն ամբողջապես պահպանելու ցանկության դեպքում:Մայոնեզն ու թթվասերը ցանկալի է ավելացնել անմիջապես մատուցումից առաջ, որ պահի արտաքին թարմությունը: Վերջում վրան տարածում ենք սպիտակ քունջութ. այն և՛ օգտակար է, և՛ աղցանին արտաքին գեղեցկություն է տալիս:

Աղբյուր

ՀԱՎԱՆԵՑԻՔ ՆՅՈՒԹԸ? ԿԻՍՎԵՔ ՁԵՐ ԸՆԿԵՐՆԵՐԻ ՀԵՏ
INTERESTING NEWS