Այսօր ուզում ենք ներկայացնել մալականի թթվի մի տարբերակ որն առաջարկում է հմուտ խոհարարուհին

Կովկասի բոլոր ժողովուրդները ու հատկապես հայերը շատ են սիրում թթու ուտել: Ավանդական հայկական ընտանիքի սեղաններին միշտ եղել են տարբեր տեսակի թթուներ ու պահածոներ: Սա նաև գալիս է հայերին բնորոշ հյուրասիրելու ցանկությունից, հյուրին լավ ընդունելու, պատվելու, համեղ կերակուրներով կերակրելու դարեդար եկած ավանդույթից:

Սակայն ժամանակները փոխվել են, այսօր բոլորը չէ, որ ժամանակ ունեն պատրաստել նույնքան պահածոներ, թթուների տեսականի ու կոմպոտներ, ինչպես մեր տատիկներն ու մայրիկներն էին անում: Բացի այդ տանը անվտանգության նորմերն ապահովելն այնքան դժվար է՝ պահածոների հետ կապված առողջական խնդիրներից խուսափելու համար:

Ինչևէ,մալականի թթուն եղել է և շարունակում է մնալ մեր՝ հայերիս սիրելի թթուներից:Ու սա այն ուտեստներից է, որ կարող եք հանգիստ պատրաստել ու չվախենալ ընտանիքի անդամների առողջության համար:Այսօր ուզում ենք ներկայացնել մալականի թթվի մի տարբերակ, որն առաջարկում է հմուտ խոհարարուհի Էլմիրա Թադևոսյանը:

Բաղադրիչներ․

  • կաղամբ -2կգ
  • գազար -5հատ
  • շաքարավազ -1ճգ
  • աղ -2,5ճգ
  • ջուր

Պատրաստման եղանակն ու բոլոր գաղտնիքները դիտեք տեսանյութում.

Աղբյուր

Հավանեցիք? Կիսվեք Ձեր ընկերների հետ
INTERESTING NEWS
Яндекс.Метрика