Այսօր Հայաստանում հաստատված կորոնավիրուսով վարակվելու և մահվան նոր դեպքերը

Հայաստանում հուլիսի 3-ի դրությամբ հաստատվել է կորոնավիրուսով վարակման 662 նոր դեպք, վարակվածների ընդհանուր թիվը հասել է 27 320-ի: Ինչպես տեղեկացնում է ՀՀ ԱՆ հիվանդությունների վերահսկման և կանխարգելման ազգային կենտրոնը, մեկ օրում կորոնավիրուսի հետևանքով մահացել է 10 քաղաքացի, մահացածների թիվը 469 է: Մեկ օրում գրանցվել է կորոնավիրուսով վարակված պացիենտների՝ այլ հիվանդությունից մահվան 3 դեպք: Հուլիսի 3-ի դրությամբ մահվան այս դեպքերի թիվը 156 է: Ընդհանուր առմամբ, մեկ օրում մահացել է 13 մարդ, իսկ մահվան ընդհանուր դեպքերի թիվը հասել է 625-ի:

Մեկ օրում առողջացածների թիվը 448 է, ընդհանուր առողջացածներինը՝ 15 484, փաստացի բուժվողներինը՝ 11 211 (մեկ օրում ավելացել է 201-ով): Մեկ օրում թեստավորվել է 2337 մարդ, ընդհանուր առմամբ առ այսօր թեստավորվել է 118 102 քաղաքացի: Մահվան դեպքերի վերաբերյալ Առողջապահության նանխարարությունը հայտնում է, որ պացիենտները եղել են 56 (տղամարդ), 74 (կին), 80 (տղամարդ), 83 (տղամարդ), 66 (տղամարդ), 69 (տղամարդ), 61 (տղամարդ), 82 (տղամարդ), 81 (կին) և 62 (տղամարդ) տարեկան։ Բացի վերջինից, մնացած բոլորն ունեցել են ուղեկցող քրոնիկական հիվանդություններ։

Հավանեցիք? Կիսվեք Ձեր ընկերների հետ
INTERESTING NEWS
Яндекс.Метрика