Այն թե ինչպես եք խաչում ձեռքերը կբացահայտի ձեր բնավորության հիմնական գծերը

Հոգեբանները պատմել են, թե ինչպես կարող եք մարդու մասին ճիշտ կարծիք կազմել՝ընդամենը մի քանի րոպե հետևելով նրան:Այն, թե ինչպես եք խաչում ձեռքերը, կբացահայտի ձեր բնավորության հիմնական գծերը:

Ձախ ձեռքը վերևում է Այդ դեպքում ժեստերի լեզուն խոսում է այն մասին, որ դուք հաճախ եք վստահում ձեր ինտուիցիային: Դուք կարողանում եք լսել ձեր ներքին ձայնը, և այն հիմանականում չի սխալվում: Ուրիշ մարդկանց մտքերը գուշակում եք նախքան այն պահը, երբ նրանք կսկսեն խոսել: Ձեր մեջ ապրում է ստեղծագործական մտահղացումներ իրականացնելու ձգտում: Դուք կարողանում եք այլ կերպ մտածել՝ տարբերվելով ուրիշ մարդկանցից: Դրա շնորհիվ իմանում եք բոլոր իրավիճակների թաքնված կողմերի մասին: Անձնական հարաբերություններում ձեզ մոտ ամեն ինչ լավ է դասավորվում՝ ձեր ջերմության և հասկանալու ունակության շնորհիվ:

Աջ ձեռքն է վերևումՁեր այս դիրքն ասում է այն մասին, որ դուք իսկական ռեալիստ եք: Դուք համարում եք, որ պետք չէ գործել առանց մտածելու, սակայն հաճախ գործողություններ եք կատարում զգացմունքների ազդեցության տակ: Նախքան որևէ մի բան ձեռնարկելը, դուք մի քանի անգամ մտածում եք և կշռադատում:Դուք պրագմատիկ եք, սակայն դա ձեզ չի խանգարում յուրաքանչյուր հարցին հումորով մոտենալ: Ձեր կատակները միշտ դիխուկ են: Եթե շրջապատից ինչ-որ մեկը ստում է, դուք դա իսկույն զգում եք: Իսկ ինչ վերաբերվում է անձնական փոխհարաբերություններին, դուք սովոր եք արտահայտել համառություն և միշտ հասնում եք ցանկալիին:

Դուք ձեռքերն այնպես եք խաչում, որ երևում է և աջ, և ձախ դաստակըԴուք միանշանակ կարողանում եք հասնել դրված նպատակներին: Առաջնորդի ձեր հատկությունները լիրաժեք արտահայտվում են: Դուք կարողանում եք ղեկավարել մարդկանց, բայց դա անում եք ճիշտ՝ արժանանալով նրանց վստահությանը: Շրջապատի մարդիկ գիտեն, որ ձեր կայացրած որոշումները միշտ ճիշտ են լինում:Եվս մի կարևոր գիծ. դուք ազնիվ եք: Դուք բաց մարդ եք, հենց դրա համար էլ ձեր ծանոթները հարգում են ձեզ:

Կա ձեռքերը խաչելու ևս մի տեսակ, երբ դաստակները չեն երևում: Այդ դիրքը հազվադեպ է հանդիպում: Եթե դուք այդ կատեգորիայի մարդ եք, ապա դա խոսում է այն մասին, որ պարփակված եք, նախընտրում եք վարել այնպիսի կյանք, որտեղ անհանգստությունը տեղ չունի: Ընդ որում, փորձում եք օգնել նրանց, ովքեր ունեն դրա կարիքը:

Աղբյուր

Հավանեցիք? Կիսվեք Ձեր ընկերների հետ
INTERESTING NEWS
Яндекс.Метрика