Հանգամանքներն այնպես դասավորվեցին, որ այժմ ես ամուսնացած եմ և հղի եմ: Չեմ կարող ասել, որ երջանիկ եմ…Ընտանեկան կյանքն այնպիսին չէ իրականում, ինչպես որ ես էի պատկերացնում:
Ես 23 տարեկան եմ: Ծնվել և մեծացել եմ մայրաքաղաքում: Մինչ ամուսնությունը վարում էի ակտիվ և հագեցած կյանք: Զբոսնում էի, թատրոն և տարբեր միջոցառումներ էի հաճախում:
Ամուսինս փոքր քաղաքից է: Այստեղ նա ունի լավ աշխատանք: Սկզբում մենք որոշ ժամանակ ապրեցինք մայրաքաղաքում՝ վարձակալած բնակարանում, սակայն շուոտվ ամուսինս պնդեց, որ մենք տեղափոխվենք իր հարազատ քաղաք:
Ես համաձայնեցի, քանի որ ամուսինս խոստացավ, որ մենք մի քանի ամիս կապրենք իր ծնողների հետ, մինչ հիփոթեքով բնակարան կգնենք: Արդեն կես տարուց ավել է անցել, բայց ամուսինս նույնիսկ բանկ չի գնացել:
Ես սովոր չեմ օտար մարդանց հետ ապրելուն…եթե գոնե սկեսուրս ադեկվատ կին լիներ, չէի բողոքի: Բայց նա ամեն օր ստիպում է տանն ամեն ինչ մաքրել և լվանալ հաշվի չառնելով իմ վիճակը: Այդ կնոջ կարծիքով, հարսը միայն նրա համար է, որ տան գործեր անի, վերջ, էլ ոչ մի այլ հետաքրքրություն նա չպետք է ունենա: Իսկ ես արդեն գժվում եմ ձանձրույթից:
Երբեմն ուզում եմ ամեն ինչ թողնել և հեռանալ, բայց տեղ չունեմ գնալու, մորս սիրտը հիվանդ է, չեմ կարող նրան նեղություն պատճառել: Ամուսնուս հետ խոսել չի ստացվում, նա միշտ հոգնած է: Այնքան եմ ուզում ամեն ինչ թողնել և հեռանալ…նորից ազատ դառնալ…բայց երևի չկարողանամ…