Ամենատարածված հիվանդությունները բուժելու համար ներկայացնում ենք բնական դեղամիջոցներ

Բուսաբուժության կողմնակիցները նշում են, որ դեղաբույսերն օգտակար են ընդհանուր առողջության համար, իհարկե դրական արդյունք ստանալու համար այն առավել երկար ժամանակ է պահանջում` 3 շաբաթից մինչև մեկ տարի: Այս մասին գրում է Healthy life land-ը` ներկայացնելով մի քանի բաղադրատոմս տարածված հիվանդությունների բուժման համար:

Բնական դեղամիջոց` ասթմայի դեմ Պատրաստման եղանակը: Պետք է բովել 300 շաքարավազ, երբ այն գույնը փոխի, ավելացնել 9 ճաշի գդալ մեղր, 3 բաժակ կտրատած սոխ և 1.5 լիտր եռման ջուր: Անհրաժեշտ է խառնել բաղադրիչներն ու թողնել եռա մինչև հեղուկը կիսով չափ պակասի:

Այնուհետև պետք է վերցնել կրակից և սառեցնել, որից հետո լցնել շշերի մեջ: Այս բնական թուրմից պետք է խմել մեկ թեյի գդալ՝ ուտելուց առաջ: Պետք է հիշել, որ թերապիայի ընթացքում արգելվում է ծխելն ու ոգելից խմիչքների օգտագործումը:

Բնական դեղամիջոց` անգինայի դեմ Պատրաստման եղանակը: Պետք է կտրատել մի փոքր փիփերթ և սխտոր և 1 բաժակ եռման ջուր ավելացնել: Կրակի վրա թողնել 15-20 րոպե, ապա քամել: Ցանկության դեպքում կարելի է մեղր ավելացնել: Այս խմիչքը կարելի է խմել ցանկացած պահի կամ ողողումներ անել:

Գլխացավ Անհրաժեշտ է կաղամբի մի քանի թարմ տերև վերցնել, տաքացնել վառարանում մինչև մի քիչ փափկեն, ապա դնել ճակատին` օրական 3 անգամ: Կրկնել մինչև գլխացավն անցնի:

Արթրիտ և ռևմատիզմ Կարելի է մի քիչ վարսակի փաթիլ եփել ջրում և ըմպել այդ ջուրն օրական մի քանի անգամ: Եփված վարսակը կարելի է մարլայով դնել ցավող հոդերին:

Այրվածքներ Այրվածքները բուժելու համար պետք է հում աղացած կարտոֆիլը դնել այրված տարածքի վրա:

Հավանեցիք? Կիսվեք Ձեր ընկերների հետ
INTERESTING NEWS
Яндекс.Метрика