Ավելորդ քաշն ու ճարպակալումն այժմ մարդկության մեծագույն խնդիրներից են,քանի որ զգալիորեն բարձրացնում են մի շարք վտանգավոր հիվանդությունների այդ թվում նաև սրտանոթային համակարգի հիվանդությունների և քաղցկեղի զարգացման հավանականությունը,ուստի զարմանալի չէ,որ բժիշկները հորդորում են օր առաջ լուծել այս խնդիրն ու կարգի բերել կազմվածքը: Մարզիչներն ու սննդաբանները մշակել են տարատեսակ դիետաներ ու մարզումներ, որոնք օգնում են պայքարել ավելորդ քաշի դեմ սակայն հաճախ դրանք բացասաբար են անդրադառնում օրգանիզմի վրա կամ պարզապես անարդյունավետ են լինում:
Կան նաև շատ արդյունավետ դիետաներ,սակայն դրանց օգնությամբ ցանկալի արդյունքին հասնելու համար բավական մեծ կամքի ուժ և ժամանակ է հարմավոր,մինչդեռ լինում են դեպքեր երբ հարկավոր է լինում ազատվել ավելորդ կիլոգրամներից հնարավորինս կարճ ժամանակահատվածում:Նման դեպքերում օգնության են հասնում կարճատև «էքսպրես»դիետաները, որոնք ընդամենը մի քանի օրում կօգնեն ազատվել զգալի ավելորդ քաշից: Ձեր ուշադրությանն ենք ներկայացնում այդ դիետաներից ամենաարդյունավետները:
Էստոնական դիետա Էստոնական դիատան մի շարք մոնոդիետաներից կազմված 7-օրյա սննդակարգ է, որի բոլոր կանոններին հետևելու դեպքում կարելի է հեշտությամբ ազատվել մինչև 5 կգ ավելորդ քաշից: Ցանկալի արդյունքին հասնելու համար այս դիետայի ընթացքում հարկավոր է խուսափել սոուսներից, համեմունքներից, շաքարից, աղից, թեյից ու սուրճից, իսկ օրվա ընթացքում խմել առնվազն 1,5 լիտր մաքուր չգազավորված ջուր:
Սննդակարգը.
- 1-ին օրը՝ 6 հատ խաշած հավկիթ
- 2-րդ օրը՝ 1 կգ անյուղ կաթնաշոռ
- 3-րդ օրը՝ 300 գրամ խաշած կամ շոգեխաշած հավի կրծքամիս
- 4-րդ օրը՝ խաշած բրինձ (100 գրամ բրինձը խաշել 1 լիտր ջրում)
- 5-րդ օրը՝ 6 հատ կարտոֆիլ՝ պատրաստված ջեռոցում առանց կեղևազրկելու
- 6-րդ օրը՝ 1 կգ խնձոր
- 7-րդ օրը՝ 1,5 լիտր կեֆիր
Հավկիթով դիետա Այս դիետան համարվում է ամենաարդյունավետ «էքսպրես» դիետաներից մեկը, քանի որ թույլ է տալիս ընդամենը մեկ շաբաթում ազատվել 5-10 կգ ավելորդ քաշից (արդյունքը կախված կլինի նախնական քաշից ու նյութափոխանակության արագությունից):Նման արդյունքը պայմանավորված է վիտամին H-ի (բիոտին) ազդեցությամբ, որն արագացնում է ածխաջրային ու ճարպային փոխանակությունը,ինչպես նաև կարգավորում է արյան մեջ շաքարի մակարդակը:
Հավկիթով դիետան շատ արդյունավետ է,սակայն ցանկալի արդյունքին հասնելու համար հարկավոր է սննդակարգի ընթացքում հրաժարվել շաքարից,աղից, սոուսներից և այլ հավելումներից, ինչպես նաև հացից, գազավորված ըմպելիքներից ու հյութերից Բացի այդ,հարկավոր է հիշել օրական առնվազն 1,5 լիտր մաքուր ջուր խմելու անհրաժեշտության մասին,ինչը կօգնի խուսափել օրգանիզմի ջրազրկումից:
Սննդակարգը.
Առաջին օրը.Նախաճաշին՝ 2 հատ հավկիթ, թուրինջ, սուրճ (առանց շաքարի ու կաթի) Ճաշին՝ 2 հատ հավկիթ, լոլիկ, բուսական թեյԸնթրիքին՝ 2 հատ հավկիթ, ճակնդեղով, գազարով ու կարտոֆիլով աղցան (վինեգրետ առանց յուղի), թուրինջ թեյ։
Երկրորդ օրը. Նախաճաշին2 հատ հավկիթ,թուրինջ,սուրճ(առանց շաքարի ու կաթի) Ճաշին՝2 հատ հավկիթ թուրինջ Ընթրիքին՝ 2 հատ հավկիթ կամ 150 գրամ անյուղ խաշած միս, մի բաժին կանաչ աղցան։
Երրորդ օրը. Նախաճաշին՝ 2 հատ հավկիթ, թուրինջ, սուրճ (առանց շաքարի ու կաթի)Ճաշին՝ 2 հատ հավկիթ, մի բաժին սպանախ և թեյԸնթրիքին՝ 2 հատ հավկիթ, ճակնդեղով, գազարով ու կարտոֆիլով աղցան (վինեգրետ առանց յուղի), 100 գրամ կաթնաշոռ, բուսական թեյ։
Չորրորդ օրը.Նախաճաշին՝ 2 հատ հավկիթ, թուրինջ, սև սուրճ (առանց շաքարի ու կաթի):Ճաշին՝ 2 հատ հավկիթ, մի բաժին սպանախ և սև սուրճ առանց հավելումների:Ընթրիքին՝ 2 հատ հավկիթ կամ 150 գրամ ծովի ձուկ, ճակնդեղով, գազարով ու կարտոֆիլով աղցան (վինեգրետ առանց յուղի), թեյ:
Հինգերորդ օրը. Նախաճաշին՝ 2 հատ հավկիթ, թուրինջ, սև սուրճ (առանց շաքարի): Ճաշին՝ 2 հատ հավկիթ, մի բաժին սպանախ և սև սուրճ: Ընթրիքին՝ 150 գրամ ծովի ձուկ, կաղամբով աղցան, սև սուրճ կամ թեյ (առանց հավելումների):
Վեցերորդ օրը. Նախաճաշին՝ 2 հատ հավկիթ, թուրինջ, սև սուրճ (առանց շաքարի): Ճաշին՝ մրգային աղցան (ներառել մրգեր ըստ ճաշակի): Ընթրիքին՝ 2 հատ հավկիթ կամ 150 գրամ անյուղ խաշած միս, լոլիկով, վարունգով ու նեխուրով աղցան, բուսական թեյ:
Յոթերորդ օրը. Նախաճաշին՝ 2 հատ հավկիթ, թուրինջ, սև սուրճ (առանց շաքարի): Ճաշին՝ 2 հատ հավկիթ կամ խաշած սառը հավի միս, լոլիկ և թուրինջ:Ընթրիքին՝ 2 հատ հավկիթ կամ 150 գրամ խաշած սառը հավի միս, կաղամբով, գազարով ու լոլիկով աղցան, սև սուրճ (առանց շաքարի):
Այս կարճատև, սակայն արդյունավետ դիետաները կօգնեն հեշտությամբ կարգի բերել կազմվածքն ու ազատվել մի քանի կիլոգրամ ավելորդ քաշից ընդամենը մեկ շաբաթում,սակայն հարկ է հիշել,որ ստացված արդյունքը պահպանելը կարող է շատ ավելի դժվար լինել: Բանն այն է, որ նման «էքսպրես-դիետաները» թույլ են տալիս նիհարել շատ կարճ ժամանակահատվածում,սակայն կորցրած քաշը շատ արագ կվերականգնվի անկանոն սնվելու, անառողջ ու բարձր կալորիականություն ունեցող մթերք օգտագործելու և նստակյաց կենսակերպ վարելու դեպքում:Սա է պատճառը, որ դիետայից հետո քաշի կտրուկ ավելացումից խուսափելու համար հարկավոր է առաջին հերթին վերանայել սննդակարգը, խուսափել վնասակար սննդից և լինել ֆիզիկապես ակտիվ: