Այս աղցանը ոչ միայն համեղ է այլև անհավանական գեղեցիկ:Տոնական սեղանին բավականին տպավորիչ տեսք է հաղորդում․
Անհրաժեշտ բաղադրիչներ.
- 500գ հավի կրծքամիս
- 4 ձու
- 200գ գազար
- 500գ շամպինյոն
- 300գ պանիր
- 200գ ընկույզ
- 2 բազուկ
- մայոնեզ
- աղ, պղպեղ
Պատրաստման եղանակ. Սկզբում պատրաստել աղցանը Եփած գազարը և եփած հավի միսը մանր կտրատել:Սունկն ու սոխը կտրատել առանձին տապակել:Եփած ձուն և խանիրը մանր խորանարդիկների կտրատել իսկ ընկույզն անցկացնել քերիչով: Միացնել բոլոր նախապատրաստված բաղադրիչները, համեմել աղով և պղպեղով, մայոնեզ ավելացնել և խառնել:
Անցնել աղցանի ձևավորմանը.2 նրբաբլիթի շերտ վերցնել, քերիչով անցկացնել բազուկը և խառնել մանրացրած սխտորի հետ 2-3 ճ.գ.մայոնեզ ավելացնել և նորից խառնել:2 նրբաբլիթի շերտերին քսել բազուկով խառնուրդից փաթաթել կտրատել մոտ 1,5սմ լայնությամբ կտորների:Աղցանը լցնել մատուցվող ափսեի մեջ,մեջտեղում դնել ստացված վարերը իսկ կողքի հատվածները զարդարել կանաչիով կամ վարունգի բարակ շերտերով: