Աղոթք Մեր Երեխաների համար Աստված պահապան բոլոր փոքրիկներին

Տեր Հիսուս Քրիստոս Աստծո Որդի խնդրում եմ լսիր ինձ մեղավորիս քո ողորմությանն եմ հանձնում զավակիս փրկիր նրան հանուն Քո անվան

Տեր ներիր նրա բոլոր մեղքերը որը նա կկատարի գիտակցաբար և անգիտակցաբար

Տեր նրան դիր ճշմարիտ ուղու վրա թող նա քայլի քո ընտրած ճանապարհով

Փրկիր նրա հոգին և մարմինը Տեր օրհնիր նրան տանը տան մերձակայքում

Դաշտում աշխատավայրում ճանապարհին ցանկացած վայրում

Որտեղ էլ նա լինի Թող ամեն տեղ նա գտնվի քո իշխանության տակ

Պաշտպանիր նրան բոլոր թռչող գնդակներից նետերից դանակից թրից թույնից,հրդեհից մահաբեր հիվանդություններից

Տեր նրան հեռու պահիր բոլոր հիվանդություններից հեռու պահիր վնասակար սովորություններից

Եվ հոգեկան ծանր ապրումներից և վշտից

Տեր օրհնիր ինձ մեղավորիս ու արժանավորիս օրհնիր իմ տունն ու իմ զավակների ամեն բացվող առավոտը երեկոներն ու գիշերները

Հանուն Քո անվան քանի որ Քոնն է արքայությունը և հոզորությունը և փառքը հավիտյանս հավիտենից Ամեն

Հավանեցիք? Կիսվեք Ձեր ընկերների հետ
INTERESTING NEWS
Яндекс.Метрика