Աղոթք Լուսաբացի Բարի լույս բոլորին

Շնորհակալություն ենք հայտնում քեզ, ով Տեր, մեր Աստվածը, որ հանգիստ և խաղաղ քուն պարգևեցիր մեզ, և արթնացնելով` կարելիություն տվիր, որ առավոտ կանուխ երկրպագենք քո ահավոր ու փառավոր և սուրբ անունը: Աղաչում ենք քեզ, Տե`ր, թույլ տուր, որ խաղաղությամբ անցկացնենք մնացյալ օրը և մեր պանդուխտի ամբողջ կյանքի ընթացքին մեզ քո երկյուղով ամրացրու և պահպանիր.

Որպեսզի այս աշխարհում փորձություններից հեռու և անարատ կյանք ապրելուց հետո, մեր Տիրոջ և Փրկչի` Հիսուս Քրիստոսի շնորհքով և մարդասիրությամբ հավիտենական կյանքիդ անխռով ու խաղաղ նավահանգստին հասնենք: Նրա հետ քեզ` Հոր և Սուրբ Հոգուն վայելում են փառքը, իշխանությունն ու պատիվը, այժմ և միշտ և հավիտյանս հավիտենից: Ամեն:

Աղբյուր

Հավանեցիք? Կիսվեք Ձեր ընկերների հետ
INTERESTING NEWS
Яндекс.Метрика