Խոյ «Ուղղակի փայլուն է: Ես երբեք չեմ տեսել,որ ինչ-որ մեկը նման բան կարողանա անել»Նպատակասլաց էներգիայով և մտահղացումներով Խոյը ցանկացած թիմի առաջնորդ է:Ուղղակի հիշեցրեք նրան այն մասին, որ նա միակն է այդպիսին:
Ցուլ «Ինչ գեղեցիկ է և զգացմունքային» Ոչ ոք երկրային գեղեցկությունն այնպես չի գնահատում,ինչպես դա Ցուլն է անում: Նա ամեն ինչի մեջ կարողանում է ունիկալ զգացմունքայնություն գտնել: Եթե նա ցանկանա ձեզ հետ կիսվել դրանով, ոչ մի տեպքում անուշադրության չմատնեք:
Երկվորյակ «Ի՞նչ ենք փորձելու հաջորդ անգամ: Ի՞նչ է գալիս քո մտքին» Երկվորյակները շարժման և նոր մտահղացումների աղբյուր են: Աջակցեք նրան ինչ-որ նոր, ունիկալ բան ստեղծելու հարցում և խորացեք դրա մեջ:
Խեցգետին «Կարող ենք այսօր տանը մնալ, ես համեղ ընթրիք կպատրաստեմ» Չնայած այն բանին, որ Խեցգետինն ինքն էլ է շատ սիրում պատրաստել այնուամենայնիվ նրա սիրտ տանող ճանապարհն անցնում է ստամոքսով:Ինչքան շատ հոգատարություն եք ցուցաբերում նրա հանդեպ, այնքան շատ ուշադրություն է նա ձեզ նվիրում:
Առյուծ «Ես չեմ դադարում քեզանով հիանալ» Հավանաբար,ոչ ոք այնքան շատ չի սիրում հաջողություն և ուշադրություն իր անձի նկատմամբ,որքան Առյուծը: Մինչ դեռ ձեր հաճոյախոսություններն անկեղծ կլինեն, նա կշարունակի պաշտել ձեզ՝ իր միակ թագուհուն:
Կույս «Իմ համբերությունը չի հերիքում: Խնդրում եմ,օգնիր ինձ գլուխ հանել սրանից» Կույսը հանգստության մարմնավորում է, և պաշտում է անալիզի ենթարկել ցանկացած իրավիճակ:Չկա այնպիսի մի խնդիր,որ նա չկարողանա կլուծել: Կույսն ավելի երջանիկ է դառնում, երբ զգում են նրա օգնության կարիքը:
Կշեռք «Ինձ համար կարևոր է իմանալ քո կարծիքը» Կշեռքը համագործակցության, գործընկեր լինելու չեմպիոն է: Նրան հնարավորություն տվեք լինել կարևոր գործի մի մասնիկ, գործընկեր,և դուք կտեսնեք, թե ինչպես կսկսեն փայլել նրա աչքերը:
Կարիճ «Դու միակն ես,ում ես կարող եմ պատմել այդ մասին…» Կարիճը գնահատում է անկեղծությունն ու հարգանքը: Հենց դուք նրա հետ կիսվեք ձեր գաղտնիքով՝դա կհուզի նրան դուք այդպես կդիպչեք նրա սրտին,և նա կսկսի վստահել ձեզ ամբողջությամբ:
Աղեղնավոր «Ինչո՞ւ ուղղակի չհավաքենք մեր իրերը և մի տեղ գնանք» Նույնիսկ եթե մոտ ժամանակներում ճանապարհորդություն նախատեսված չի միայն դրա մասին միտքը կջերմացնի Աղեղնավորի սիրտը: Նա սիրում է արկածներ այդ պատճառով էլ,ձեր ցանկության իրականացումը նպատակ կդառնա նրա համար:
Այծեղջյուր «Ոչ ոք չի կարող ավելին անել,քան դու» Այծեղջյուրը տիրապետում է ամբիցիաների, համբերության և պատասխանատվության հազվադեպ համադրությանը: Մի փոքր շողոքորթությունը նրա հասցեին,չի խանգարի,որպեսզի նա շարունակի ամեն ինչ անել ձեր երջանկության համար:
Ջրհոս «Մի գուցե պետք է ամեն ինչ այլ կերպ անե՞լ» Ազատատենչ Ջրհոսը միշտ առիթ է փնտրում ամբոխից առանձնանալու: Աջակցեք նրան նոր բան ձեռնարկելու հարցում,որ մինչ այդ ոչ ոք չի արել և նա միայն ձերը կդառնա:
Ձուկ «Քեզ հետ ես ինձ շատ ավելի լավ եմ զգում» Այնպես արեք,որ Ձուկը մաքսիմալ զգացմունքային կապ զգա ձեր և իր միջև,այդ դեպքում նա միշտ ուժ կունենա ձեզ երջանկություն պարգևելու համար: