Ահա թե ինչու է պետք դադարել նրբերշիկ ուտել

Ամերիկացի բժիշկները ահազանգում են և տարածում մեկ պարզ հաղորդագրություն ամբողջ երկրում. Դադարեցրեք երեխաներին երշիկեղենի և հոթ դոգների կերակրումը:

Առանց կասկածի, երշիկները շատ սիրված սնունդ են: Բայց նոր ուսումնասիրության համաձայն, երեխաները, ովքեր ամսական ավելի քան տասը նրբերշիկ են ուտում, ավելի հավանական է, որ զարգանան մանկական լեյկոզներ:

Բացի այդ, հղիության ընթացքում շաբաթական առնվազն մեկ հոթ-դոգ օգտագործող մայրերը մեծացնում են գլխուղեղի ուռուցքների զարգացման ռիսկը:

Ավելին, նույնիսկ հայրերը, ովքեր կնոջը հղիացնելուց առաջ հաճախ օգտագործում են երշիկեղեն, նույնպես մեծացնում են երեխայի քաղցկեղի զարգացման հավանականությունը:

Ինչումն է խնդիրը? Նիտրատներ կոչվող հավելումներում: Դրանք սովորաբար ավելացվում են բոտուլիզմի (վարակիչ հիվանդություն) դեմ պայքարելու համար:

Բայց երշիկեղենի պատրաստման գործընթացում նիտրատները քիմիական ռեակցիայի մեջ են մտնում ամինների հետ (առկա են ցանկացած մսի մեջ), որի արդյունքում առաջանում է N-nitroso կոչվող նյութ: Եվ դա լուրջ քաղցկեղածին է: Եթե ​​ձեր ընտանիքին նրբերշիկ եք կերակրում, ապա պետք է անհապաղ սահմանափակել դրանց օգտագործումը:

ՀԱՎԱՆԵՑԻՔ ՆՅՈՒԹԸ? ԿԻՍՎԵՔ ՁԵՐ ԸՆԿԵՐՆԵՐԻ ՀԵՏ
INTERESTING NEWS