Գաղտնիք չէ,որ երբ մենք լոգանք ենք ընդունում, հայելին միշտ քրտնում է, հատկապես ձմռանը:Դրա պատճառով հայելու մեջ ոչինչ չի երևում և մենք սկսում ենք այն մի կերպ մաքրել որպիսի սանրվենք:Մի անհանգստացեք, այսօր կիմանաք, թե ինչպես կարելի է անել, որ լոգարանի հայելին երբեք չքրտնի, մինչ դուք լոգանք եք ընդունում:Ձեզ անհրաժեշտ է սովորական օճառ և փափուկ կտոր:
Պարզապես օճառով մի քանի գիծ արեք հայելու վրա և այն կտորով քսեք ամբողջ հայելու վրա: Հայելին կմաքրվի և այլևս չի քրտնի: Նույնն էլ կարելի է անել ակնոցի հետ: Ձմռանը, երբ մարդ դրսից ներս է մտնում, ակնոցի ապակիները քրտնում են: Դրանից խուսափելու համար՝ կրկին մի քանի գիծ արեք ապակիների վրա և սրբեք փափուկ կտորով:Դիտեք տեսանյութը և այդ հնարքի մասին իմացեք ավելին.