Ահա այն գենետիկական յուրահատկությունները որոնք երեխաները ժառանգում են հայրերից.

Գենետիկան ամենախորհրդավոր և հետաքրքիր գիտություններից մեկն է: Իհարկե,երեխան ժառանգում է երկու ծնողների գեները,բայց նա հենց իր հորից կվերցնի գերիշխող մի քանի հատկություններ՝ինչպես լավ այնպես էլ ոչ այնքան լավ:Ահա այն գենետիկական յուրահատկությունները որոնք երեխաները ժառանգում են հայրերից.

1. Սրտի հիվանդություն Համաձայն Լեստերյան համալսարանի գիտնականների կողմից իրականացված ուսումնասիրությունների, տղամարդիկ՝ որոնք որոշակի տիպի քրոմոսոմի կրող են գրեթե 50% ավելի մեծ հավանականությամբ խոցելի են կորոնար շնչերակի վրա ազդող հիվանդություններից (վիճակ, որը բնութագրվում է դեպի սիրտ թթվածնի մատակարարման նվազմամբ): Եվ այս հատկությունը կարող է փոխանցվել որդիներին:

2. Հոգեկան խանգարումներ: Տղամարդկանցից երեխաներին փոխանցվող հոգեկան խանգարումների թվին են պատկանում շիզոֆրենիան և ուշադրության հիպերակտիվության դեֆիցիտի սինդրոմը:Հոր տարիքի հետ ռիսկը մեծանում է,քանի որ տարիների ընթացքում տղամարդու ԴՆԹ-ն մուտացիայի է ենթարկվում: Ինչ վերաբերում է կանանց, ապա նրանք ծնվում են ձվաբջիջների որոշակի խմբով և նրանց ԴՆԹ-ն չի փոխվում ամբողջ կյանքի ընթացքում:

3. Ծուռ ատամները Ատամների և ծնոտի ձևի համար պատասխանատու արական գեներն ավելի ուժեղ են, քան իգական գեները: Հորից երեխան կարող է ստանալ ոչ միայն ծուռ ատամներ, այլև բարակ էմալ:

4. Վերարտադրողականության հետ կապված խնդիրներ Գիտնականների կարծիքով սերմնահեղուկի անբավարար որակը կարող է լինել գենետիկ խնդիր:Եթե ​​երեխան ծնվել է արտամարմնային բեղմնավորման արդյունքում,ապա ամենայն հավանականությամբ, նա նույնպես կտառապի անպտղությունից:

5. ՍեռԿանխատեսումը կարելի է կատարել՝ ուսումնասիրելով հոր ծագումնաբանական ծառը:Եթե ​​սերմնահեղուկը կրում է X քրոմոսոմ, ապա մոր X քրոմոսոմի հետ կապվելիս աղջիկ կլինի: Իսկ եթե սերմնահեղուկում Y- քրոմոսոմ է, տղա կլինի: Հետազոտողները ենթադրում են որ դեռևս չբացահայտված գենը պատասխանատու է, թե ինչպես X և Y քրոմոսոմները կբաշխվեն սերմնահեղուկում:

6. Աչքի գույն Քանի որ արական գեները գերակայում են կանացի գեների վրա,դիմագծերը և աչքերի գույնը հավանաբար, նույնը կլինեն, ինչ հորինը:

7. Հասակ Հասակը մեծապես կախված է հայրական գեներից:Բարձրահասակ հայրիկներն ունեն բարձրահասակ երեխաներ:

Աղբյուր

Հավանեցիք? Կիսվեք Ձեր ընկերների հետ
INTERESTING NEWS
Яндекс.Метрика