Ախտանշաններ որոնք հուշում են սրտամկանի թուլացման և վտանգավոր հիվանդությունների զարգացման բարձր հավանականության մասին

Սրտամկանի թուլացումը կարող է հանգեցնել սրտի և անոթային համակարգի հիվանդությունների զարգացման,որոնք դասվում են ամենատարածված ու վտանգավոր հիվանդությունների շարքին:Սակայն սրտաբանները նախազգուշացնում են որ մինչ նման հիվանդությունների զարգանալը կարելի է նկատել նախանշաններ, որոնք կհուշեն սրտամկանի թուլացման մասին:Ինչպես գրում է MedikForum.ru կայքը, երբ սրտամկանը կորցնում է նորմալ գործելու կարողությունը, կարող են նկատվել առողջական մի շարք խնդիրներ:

Այս օրգանի առողջական վիճակի վատթարացումը կարող է առաջացնել ոչ միայն սրտամկանի ախտահարումներ այլև անոթների հիվանդություններ այդ թվում՝գլխուղեղի կաթված:Բարեբախտաբար կան որոշակի ախտանշաններ որոնք հուշում են սրտամկանի թուլացման և վտանգավոր հիվանդությունների զարգացման բարձր հավանականության մասին, ուստի նման հավանականությունը նվազեցնելու համար մասնագետները ներկայացրել են այդ ախտանշաններից մի քանիսը:

Տհաճ զգացողություններ կրծքավանդակում Կրծքավանդակի ցավը, այրոցը, սեղմվածության ու ճնշման զգացողությունը,որոնք անհանգստացնում են ավելի քան մեկ րոպե,կարող են հուշել սրտամկանի հետ կապված խնդիրների մասին: Ավելին՝անգամ եթե դրանք ի հայտ են գալիս և անհետանում են շատ արագ, այնուամենայնիվ հարկավոր է խորհրդակցել բժշկի հետ:

Մարսելախանգարում կամ որովայնի ցավեր Մշտական մարսելախանգարումը կամ ստամքսի ոչ շատ ինտենսիվ բութ մշտական ցավը նույնպես կարող է կապված լինել սրտամկանի թուլացման հետ:Սա պայմանավորված է նրանով,որ սրտամկանի աշխատանքի վատթարացման հետևանքով անոթները չեն կարողանում բավարար քանակությամբ թթվածին մատակարարել ստամոքսին, ինչը հանգեցնում է լորձաթաղանթի վիճակի վատթարացման և տհաճ զգացողությունների առաջացման:

Գլխապտույտ կամ պրոստրացիա Թույլ սրտամկանը չի կարող է բավարար քանակությամբ թթվածին մատակարարել գլխուղեղին,ինչն էլ դառնում է նման ախտանշանների պատճառ:Այս ախտանշանները ոչ միշտ են պայմանավորված հենց սրտամկանի հետ կապված խնդիրներով,սակայն եթե դրանք ուղեկցվում են նաև կրծքավանդակի ցավով կամ հևոցով,ապա հարկավոր է խորհրդակցել սրտաբանի հետ:

Աղբյուր

Հավանեցիք? Կիսվեք Ձեր ընկերների հետ
INTERESTING NEWS
Яндекс.Метрика