Ալկոհոլային ըմպելիքների չափավոր գործածությունն օգտակար է գլխուղեղի համար. գիտնականներ

Ամերիկացի ու Չինացի գիտնականների համատեղ հետազոտությունը ցույց է տվել, որ ալկոհոլային ըմպելիքների չափավոր գործածությունն օգտակար է գլխուղեղի համար։ Գիտական աշխատանքի ընթացքում մասնագետներն անց են կացրել տևական ուսումնասիրություն, որին մասնակցել է 20 000 մարդ, գրում է actualnews.org կայքը։

Հետազոտությունից առաջ բոլոր մասնակիցները պատասխանել են մասնագետների հարցերին՝ նշելով իրենց ալկոհոլային նախասիրությունները, որից հետո 12 տարի ընդմիջումներով երեք ինտելեկտուալ թեստ են անցել։ Արդյունքում պարզվել է, որ շաբաթական մինչև 15 բաժին թույլ ալկոհոլային ըմպելիքներ ընդունող մարդիկ ունեն ավելի լավ մտավոր կարողություններ։ Նրանք ավելի լավ էին անցնում հիշողությունն ու մտածողությունը ստուգող թեստերն և ունեին ավելի շատ գիտելիքներ տարբեր ոլորտներից։

Միևնույն ժամանակ այս մասնակիցների կոգնիտիվ կարողություններն ավելի դանդաղ էին թուլանում։ Գիտնականները դեռ չեն պարզել, թե ինչու է ալկոհոլի չափավոր գործածությունը նման դրական ազդեցություն ունենում մարդկանց գլխուղեղի վրա, սակայն կա վարկած, որ ոգելից խմիչքները դրական են անդրադառնում սրտամկանի ու արյունատար անոթների վրա, ինչն էլ օգտակար է գլխուղեղի համար։

Հավանեցիք? Կիսվեք Ձեր ընկերների հետ
INTERESTING NEWS
Яндекс.Метрика