Թարխունի օգտակար և կարևոր հատկությունները

Թարխունի օգտակար և անչափ կարևոր հատկությունները, որոնց մասին անպայման պետք է իմանան բոլորը և օգտագործեն։ Թարխունն ունի ախորժաբեր, հակաճիճվային, թեթև միզամուղ, անոթներն ամրացնող և մարսողությունը բարելավող հատկություն։

Պարունակում է եթերայուղեր,վիտամին C,կարոտին (A-նախավիտամին),հանքային աղեր։Կարգավորում է նյութափոխանակությունը։ Թարխունի ծաղկած բույսերն օգտագործվում են լիկյորներ պատրաստելու համար։

Թարխունը օգտագործում են որպես հակալնդախտային եւ միզամուղ միջոց, մարսողության խանգարումների դեպքում։ Բույսը նպաստում է կանանց այն հորմոնների առաջացմանը, որոնք նպաստում են կալցիումի յուրացմանն օրգանիզմում, ինչը կանխարգելում է օստեոպորոզի զարգացումը։

ՀԱՎԱՆԵՑԻՔ ՆՅՈՒԹԸ? ԿԻՍՎԵՔ ՁԵՐ ԸՆԿԵՐՆԵՐԻ ՀԵՏ
ENTERTAINMENT SITE