Առանձնացվում են համապատասխան մեկուսարաններ որպեսզի վարակի դեպքում կարողանանք հիվանդներին անմիջապես մեկուսացնել Ա. Վանյան

Կանխարգելման ինչ միջոցառումներ են անհրաժեշտ կիրառել այսօր հրավիրած մամուլի ասուլիսում հնչած հարցին ՀՀ ԱՆ հիվանդությունների վերահսկման և կանխարգելման ազգային կենտրոնի գլխավոր տնօրեն Արտավազդ Վանյանը կարևորեց.«Առաջինն ինչ ենք ասում. ասում ենք ձեռքերը մաքուր պահել պահպանել հիգիենան պահպանել հեռավորություն,շփումը սահմանափակել և այլն:

Այս ամենը պահպանելու դեպքում, վարակվելուց զերծ կմնաք: Եթե մտածում եք դիմակ հագնելով զերծ կմնաք, դա այնքան էլ այդպես չէ,որովհետև ապացուցված է,որ սերտ շփման դեպքում է հատկապես դա տարածվում»:Ինչ վերաբերում է մեկուսարաններին Ա. Վանյանը նշեց.Առանձնացվում են համապատասխան մեկուսարաններ,որպեսզի,նման դեպքերում,կարողանանք հիվանդներին անմիջապես մեկուսացնել Հետագայում արդեն կպարզվի՝ տվյալ հիվանդը կհոսպիտալացվի՞ բուժկենտրոն թե՞ այդտեղ կշարունակի բուժումը»:

ՀՀ ԱՆ հիվանդությունների վերահսկման և կանխարգելման ազգային կենտրոնի գլխավոր տնօրենը հորդորեց օգտվել միայն պաշտոնական տեղեկատվությունից, ապատեղեկատվություն և խուճապ չտարածել:«Այսօրվա դրությամբ Հայաստանում կորոնավիրուս չկա,եթե լինի առաջինը մենք ձեզ կտեղեկացնենք» վստահեցրեց նա:

Աղբյուր

ՀԱՎԱՆԵՑԻՔ ՆՅՈՒԹԸ? ԿԻՍՎԵՔ ՁԵՐ ԸՆԿԵՐՆԵՐԻ ՀԵՏ
ENTERTAINMENT SITE