Ցանկացած կին ցանկանում է ունենալ գեղեցիկ ու հարթ մաշկ առանց խնդիրների կնճիռների Այս դիմակը կօգնի Ձեզ ազատվել այդ խնդրից

Ցանկացած կին ցանկանում է ունենալ գեղեցիկ ու հարթ մաշկ՝ առանց խնդիրների, կնճիռների։ Շատերն օգտվում են գեղեցկության սրահներում առաջարկվող ծառայություններից ու միջոցներից։ Բայց պետք է նշել, որ դրանցից ոչ բոլորն են արդյունավետ, իսկ մասնագետներն էլ միշտ չէ, որ լինում են որակավորված, փորձառու և ստացվում է, որ ծախսած ժամանակն ու միջոցները իզուր են եղել։Այս դիմակը կարելի է պատրաստել տանը։Բաղադրիչները հասանելի են բոլորին։ Այն կարող է փոխարինել գեղեցկության սրահներում առաջարկվող ցանկացած երիտասարդացնող միջոցի և պրոցեդուրայի:

Բաղադրիչներ․

  • 1 ճաշի գալ մեղր
  • 1 թեյի գդալ վազելին
  • 1-2 կաթիլ յոդ
  • 1 ճաշի գդալ գերչակի յուղ

Պատրաստման եղանակը․ Ապակե տարայի մեջ լցնել մեղրը ավելացնել յոդը, լավ խառնել, այնուհետև ավելացնել գերչակի յուղը և վազելինը:Լավ խառնել որ ստացվի համասեռ զանգված: Պահել մութ և սառը տեղում:Կիրառման եղանակը Կրեմը մերսող շարժումներով քսել դեմքին բարակ շերտով և թողնել 15-ից 60 րոպե: Որքան երկար մնա, այնքան ավելի լավ ազդեցություն կգործի: Քսելուց առաջ պետք է խառնել: Այս կրեմը մաշկը դարձնում է էլաստիկ: Սնում է մաշկը օգտակար տարրերով: Դեմքը ստանում է թարմ տեսք: Այս կրեմն ունի սպիտակեցնող հատկություն:

Աղբյուր

ՀԱՎԱՆԵՑԻՔ ՆՅՈՒԹԸ? ԿԻՍՎԵՔ ՁԵՐ ԸՆԿԵՐՆԵՐԻ ՀԵՏ
ENTERTAINMENT SITE