Դդմի կորիզի ճիշտ օգտագործելը կօգնի ազատվել մի շարք հիվանդություններից

Դդմի կորիզների բուժական նպատակներով կիրառությունը տարածված է շատ ազգերի մոտ,ինչպես օրինակ,Չինաստանում որոնց հնագույն բժշկությունը համարվում է ամենաիմաստունն ու արդյունավետը:Դդմի կորիզներն օժտված են հակաբորբոքային հատկություններով՝ հատկապես պրոստատի և միզուղիների բուժման դեպքում:Դդմի աղի և բոված սերմերը բուժական և սննդարար հատկություններ չունեն:

Դդմի կորիզի այլ առանձնահատկություններըՕգտակար են սրտի համար։Դդմի կորիզի յուղն իր բաղադրությամբ համեմատվում է ձիթապպտղի յուղի հետ։Բարձր ճնշում։Կորիզները հարուստ են կալիումով,որը մեծ դեր է խաղում զարկերակային ճնշումը վերահսկելու մեջ:

Մաշկ, մազեր, տեսողություն։ Դդմի կորիզների սերմերը շատ հարուստ են Е վիտամինով, որը հիանալի կերպով պայքարում է մաշկի ծերացման դեմ վերականգնում բջիջները:Այս սերմերը հարուստ են նաև վիտամին А-ով որի շնորհիվ կանխում է աչքի հիվանդությունները ինչպիսիք են կատարակտը և դեղին բծերի դեգեներացիան:Պրոստատ։ Համարվում է բուժման բնական մեթոդներից մեկը, որը կանխարգելում է պրոստատի և միզուղիների խնդիրը:

Բաղադրատոմս՝ պրոստատի բուժաման համար։ 150 գր դդմի սերմերը (թարմ, հում վիճակում) ավելացնել 1 լիտր ֆիլտրված ջրի մեջ և 20 րոպե եռացնել: Թողեք զովանա և ընդունեք: Խմեք 1 բաժակից օրական երեք անգամ:Վերացնում է ճիճուներին։ Բուժման մեկ չափաբաժնի համար պահանջվում է 100-ից 150 գր (երեխաներ) և 200-ից 250գր (մեծահասակներ) սոված փորին:Դդմի օշարակ՝ ասթմայի, հազի և բրոնխիտի բուժման համար

Բաղադրիչներ․

  • 60 գր դդմի կորիզ
  • 2 ճ/գ բնական մեղր
  • 200 մ/լ մաքուր ջուր
  • 20 կաթիլ պրոպոլիսի սպիրտային լուծույթ

Բլենդերով խառնեք այս բոլոր բաղադրիչները, մինչև կստանաք միաձույլ զանգված:Ընդունեք օրական մեկակական թ/գ 5 անգամից:Այն թույլ է տրվում օգտագործել 2տարեկանից բարձր երեխաներին սակայն չափաբաժինը պետք է քչացվի կիսով չափ՝ 2-7 տարեկանների համար:Դդմի կորիզի ալյուրը՝ խոլեստերինի, տրիգլիցերիդի, շաքարային դիաբետի և փորկապության դեմ

Բաղադրությունը․

Դդդմի սերմերԹող սերմերը մի քանի ժամով մնան ջրում և լվացեք: Ապա չորացնել սենյակային ջերմաստիճանում: Չորացած սերմերը լցնել բլենդերի մեջ և մանրացնել, մինչև կստանաք մանրացված փոշի:Պահպանեք փոշին կափարիչով բանկայի մեջ: Առաջարկվող չափաբաժինը կազմում է ոչ շատ, քան օրական 3 ճ/գ:Այս ալյուրը կարող եք ավելացնել ապուրների, աղցանների և դեսերտի մեջ:

Աղբյուր

Հավանեցիք? Կիսվեք Ձեր ընկերների հետ
INTERESTING NEWS
Яндекс.Метрика