Այսպսի կարկանդակները կուրախացնեն իրենց համով և բույրով տեսքի մասին էլ խոսք չկա

Այսպսի կարկանդակները կուրախացնեն իրենց համով և բույրով,տեսքի մասին էլ խոսք չկա

Անհրաժեշտ բաղադրիչներ․

  • 1 բաժակ մածուն
  • 0,5 բաժակ ձեթ
  • 1ճ․գ․ շաքարավազ
  • 1թ․գ․ աղ
  • 11գ չոր արագ խմորիչ
  • 3 բաժակ ալյուր

Պատրաստման եղանակ․ Տաքացնել մածունն ու ձեթը՝ մինչ գոլ վիճակի հասցնելով։Ավելացնել շաքարավազն ու աղը։Խմորիչը խառնել մաղած ալյուրի հետ, միացնել հեղուկ զանգվածի հետ։ Եթե խմորիչը արագ չէ, այլ սովորական, ապա այն պետք է նախօրոք լուծել 2ճ․գ․ գոլ ջրի մեջ՝ ավելացնելով մի քիչ շաքարավազ և թողնել 15 րոպե, սակայն այս դեպքում ավելացնել ձեթին, այլ ոչ թե ալյուրին։

Խմոր հունցել և սպասել, որ 30 րոպե հանգստանա։Կարկանդակներ ձևավորել՝ մինչ ջեռոցը տաքանում է։ Օգտագործել ցանկացած միջուկ։ Կարկանդակները դնել տապակի մեջ, թողնել 10-15 րոպե, դեղնուց քսել և ուղարկել թխվելու։Թխել 200 ջերմաստիճանի ներքո՝ 15-20 րոպե։Բարի ախորժակ։

Աղբյուր

Հավանեցիք? Կիսվեք Ձեր ընկերների հետ
INTERESTING NEWS
Яндекс.Метрика