Սասուն Միքայելյանը՝ Լաչինում ադրբեջանցիների և հայերի բնակավայր կառուցելու Վիտալի Բալասանյանի հայտարարության մասին տեսանյութ

Շուտով ԱԺ պաշտպանության և անվտանգության հարցերի մշտական հանձնաժողովը խորհրդարանական լսումներ կկազմակերպի և հարցին լուծում կտրվի: Այս մասին Tert.am-ի հետ զրույցում ասաց «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր, ԵԿՄ նախագահ Սասուն Միքայելյանը՝ անդրադառնալով 2020թ. ընթացքում Հայաստանի և Արցախի բանակներում 10 զոհերի և 5 վիրավորների խնդրին:

«Մենք լսումներ կանենք մեր հանձնաժողովում և առաջարկներ կանենք: Շատ մեծ ծավալով աշխատանք պետք է տարվի զորամասերում: Ես՝ որպես երկրապահի նախագահ, հանձնաժողովի կազմում եմ»,- ասաց Սասուն Միքայելյանը: ԵԿՄ նախագահը համաձայնեց վարչապետ Նիկոլ Փաշինյանի այն հայտարարության հետ, որ խաղաղ պայմաններում զինված ուժերում զոհերը կապված են քրեական ենթամշակույթի հետ. «Բնական է, դա էլ կա»,- ասաց պատգամավորը:

Ինչ վերաբերում է Tert.am-ի հետ հարցազրույցում Արցախի հերոս Վիտալի Բալասանյանի այն հայտարարությանը, որ իշխանությունները Ժնևում քննարկել են Լաչինի հարավում ադրբեջանցիների և հայերի համատեղ բնակավայր կառուցելու հարցը՝ Սասուն Միքայելյանը նշեց. «Հերյուրանք է, նման բան չի կարող լինել: Այս իշխանությունը միշտ բաց է եղել ժողովրդի առաջ, ժողովրդի թիկունքում, ժողովրդից գաղտնի չի կարող նման բան քննարկել և ժողովրդին տեղյակ չպահել»: Մանրամասները՝ տեսանյութում:

աղբյուր

ՀԱՎԱՆԵՑԻՔ ՆՅՈՒԹԸ? ԿԻՍՎԵՔ ՁԵՐ ԸՆԿԵՐՆԵՐԻ ՀԵՏ
ENTERTAINMENT SITE