Մալաթիա–Սեբաստիա վարչական շրջանի բնակիչների և ոստիկանների միջև նրանք պահանջում էին բնակելի տարածքի հարևանությամբ չկառուցել Հյուսիս–հարավ ավտոճանապարհը

Բնակիչներից մեկի կարծիքով՝ 3 մլն դրամ փոխհատուցումը քիչ է. իրենք տարիների ընթացքում մեծ ծախսեր են կատարել ավտոտնակների վրա: Նրա խոսքով՝ չգիտեն էլ, թե իրականում ինչքան փոխհատուցում պետք է տրամադրեին իրենց: Քաղաքացիներից մեկն էլ նշեց՝ շինարարական աշխատանքները դեռ ամբողջովին չսկսած՝ շենքերը հիմքերն արդեն իջնում են, և չգիտեն՝ ինչ հետևանքներ կարող են լինել: Նրա խոսքով՝ պատրաստվում են դիմել Կառավարությանը:

Ակցիայի մասնակիցներից մեկն էլ հավելեց՝ բազմաթիվ դիմումներ են գրել, բայց ապարդյուն. «Մարդկայնորեն ամեն կերպ դիմել ենք, բայց փաստորեն խաբում են մեզ: Վարչապետին էլ ենք դիմել, քաղաքապետարանին էլ: Հիմա ի՞նչ անեմ, մեռնե՞մ, ինքնահրկիզվե՞մ, որ թույլ չտանք»,-հավելեց նա: Մեկ այլ քաղաքացի էլ նշեց, թե ճանապարհը կառուցողներն առաջարկում են արգելապատնեշներ դնել անվտանգության ապահովման համար, բայց դրան ևս դեմ են, քանի որ դրանք կխոչընդոտեն արևի մուտքը:

Այս պահին տարածքում շինարարական աշխատանքները շարունակվում են: Երևանի Մալաթիա–Սեբաստիա վարչական շրջանի Բաբաջանյան փողոցի բնակիչները բողոքի ակցիա են անում ընդդեմ «Հյուսիս–հարավ» ճանապարհի կառուցման։ Նրանք նշում են, թե ճանապարհի նախագիծը խոչընդոտներ է ստեղծում իրենց անվտանգության համար: Բնակիչները պետությանն են վաճառել նաև իրենց պատկանող ավտոտնակները, նրանք նշեցին՝ խնդիր չեն տեսնում, որ դրանք պետք է քանդվեն.

«Ոչ ոք չի ասում, թե խնդիրն ավտոտնակներն են: Ներկայացված մուտքերն անհաջող են, դրանց անվտանգություններն ապահովված չեն: Ոչ ոք թող չմտածի, թե մենք ավտոտնակի կռիվ ենք անում, մենք մեր ճանապարհի անվտանգության և հարմարավետության հարցն ենք քննարկում»,-ասաց բնակիչներից մեկը՝ նշելով, որ դեմ չեն լինի նաև, եթե տարածքը կանաչապատեն, պուրակ կառուցեն: «Մենք ոչ թե դեմ ենք ճանապարհի կառուցմանը, այլ ասում ենք, որ մեր թաղամասի ելքային ճանապարհ մնում է միայն մեկը: Այժմ ունենք երեք մուտք, երեք ելք. նախագծով տալիս են չորս մուտք, մեկ ելք: Նույնիսկ ոչ աշխատանքային ժամին հնարավոր չէ այդ մի ելքից դուրս գալ»,-ընդգծեց ակցիայի մեկ այլ մասնակից:

Բնակիչներն ասացին նաև, որ ավտոճանապարհը պետք է նվազագույնը 12 մետր հեռավորություն ունենա բազմաբնակարան շենքի մուտքից, բայց իրենց խոսքով՝ ըստ նախագծի՝ այդպես չէ: Մինչ քաղաքացիները դժգոհում էին, շինարարական աշխատանքներն սկսեցին, քանդեցին ավտոտնակները, սակայն բնակիչներից մեկն ասաց, թե չի թողնելու իր ավտոտնակը քանդել, որովհետև դրա դիմաց ամբողջական փոխհատուցում չի ստացել:

Քաղաքացու խոսքով՝ պայմանագիրը ստորագրելիս դրա պայմաններին չի ծանոթացել, իրեն փոխհատուցել են մոտ 3 000 000 դրամ՝ ավտոտնակի համար, մինչդեռ պետք է տրամադրեին նաև 600 000 դրամ, քանի որ ավտոտնակը նաև որպես արհեստանոց է ծառայել: «Մի քանի անգամ դիմել եմ փոխհատուցման համար, բայց չեն պատասխանել: Թույլ չեմ տալու՝ քանդեն ավտոտնակը, մինչև գումարը չփոխհատուցեն»,-նշեց բնակիչը:

աղբյուր

Հավանեցիք? Կիսվեք Ձեր ընկերների հետ
INTERESTING NEWS
Яндекс.Метрика