Հայկական շոու բիզնեսի հայտնիներից ով է փորձել աղաբլիթ և ինչ երազ է տեսել

Այսօր Սուրբ Սարգսի տոնն է։ Ընդունված է, որ այս տոնին նախորդող գիշերը երիտասարդներն աղի բլիթ են ուտում և իրենց երազում տեսնում են ապագա սիրելիին։ Tert.am Life-ը հայկական շոու բիզնեսի հայտնիներից պարզել է՝ ո՞վ է փորձել աղաբլիթ և ի՞նչ երազ է տեսել։

Այս ավանդույթին հավատացող հայ հայտնի աղջիկներից է պարուհի, դերասանուհի Սոֆի Դևաոյանը։ Նա առաջիններից էր, որ այս թեմայով հրապարակում արեց։ Չնայած գերլարված գրաֆիկին դերասանուհին մեզ հետ զրույցում ժպիտով ասաց՝ կերել է աղի բլիթ։

Դերասանուհի Եվա Բաղդասարյանն ամեն տարի պարտաճանաչ փորձում է բլիթն ու սպասում՝ ինչ երազ է տեսնելու․ «Աղի բլիթ թխել չեմ փորձել, սակայն ամեն տարի ուտում եմ։ Խառը երազներ եմ տեսել ու ամեն տարի էլ, կարելի է ասել, այդպես է։ Շատ մարդկանց եմ տեսել, բայց ոչ ոք ինձ ջուր չի տվել։ Այնպես չէ, որ հավատում եմ, սակայն փորձում եմ սովորույթին հետևել։ Հետաքրքիր տոն է և կարելի է փորձել։

Երևի 14-15 տարեկանից եմ սկսել հետևել, բայց հնարավոր է դեռ ժամանակը չէ և հետագայում տեսնեմ իմ ապագա ամուսնուն։ Ինձ համար իսկապես հետաքրքիր է և ինչպես Ամանորի գիշերը երազնաք պահելը, այնպես էլ աղի բլիթ ուտելը գեղեցիկ ավանդույթ է»։
Եվան ժպիտով հիշեց՝ ինքը չի տեսել, սակայն իրեն տեսել են․ «Դասընկերներիցս մեկն ինձ ասաց, որ երազում ես եմ իրեն ջուր տվել, սակայն մենք միասին չենք, այնպես որ դժվար է հավատալ»։

Մոդել, դերասանուհի Անելյա Գուբրյանը, չնայած նախկինում փորձել է, սակայն չի հավատում։ «Ես մի քանի տարի առաջ առաջին ու վերջին անգեմ փորձել եմ և երազիս տեսա, թե ինչպես էի ես այգում զբոսնում, հետո մոտեցա սպիտակ, գեղեցիկ ծաղիկներով ցայտաղբյուրին ու ջուր խմեցի։ Այս տարի չեմ փորձել, որովհետև նախ չեմ հավատում և հետո էլ ես այնքան ջուր եմ խմում, որ հաստատ չէի դիմանա։ Այդ մի դեպքն է եղել, որ փորձեմ։ Տոնն իհարկե գեղեցիկ է, սակայն ես չեմ հավատում»,-ասաց Անելյան։

Դերասանուհի Լիա Զախարյանն էլ նախընտրում է սիրահարված ընկերներին շնորհավորել Սուրբ Վալենտինի օրը, իսկ աղաբլիթ փորձել չի սիրում․ «Աղի բլիթ չեմ ուտում և երևի մեկ անգամ եմ փորձել, այն էլ տարիներ առաջ։ Նախ դա, կարծում եմ, ժամանակատար կլինի և հետո չեմ հավատում։ Մի քիչ դժվար է պատկերացնել, թե ինչպես է աղի սնունդը ինչ-որ մեկին ստիպում գալ քո երազ, ով և լինելու է քո ապագա ամուսինը։ Սիրո տոներից առավել նախընտրում եմ Սուրբ Վալենտինի տոնը»։

Հեղինակ Զառա Ղազարյան։ Աղբյուր

Հավանեցիք? Կիսվեք Ձեր ընկերների հետ
INTERESTING NEWS
Яндекс.Метрика