Պատրաստեք համեղ բուլկիներ որի համը անտարբեր չի թողնի ոչ մեկին

Իսկ դուք նկատել եք, որ տանը պատրաստված թխվածքն այլ բույր ունի  իսկապես գերող է: Այսպիսի բուլկիներն անտարբեր չեն թողնի ոչ մեկին, անպայման փորձեք պատրաստել:

Անհրաժեշտ բաղադրիչներ.

ալյուր՝4 բաժակ

կաթ՝1 բաժակ

ձու՝1 հատ

խմորիչ՝30գ

դեղնուց՝1 ատ

ձեթ՝4ճ.գ

շաքարավազ՝85գ

աղ՝0,25 թ.գ

կարագ՝1 ճ.գ

կակաչի սերմեր՝300գ

ջուր՝200մլ․

Պատրաստման եղանակ. Ալյուրը խառնել կաթի, ձվի, խմորիչի և ձեթի հետ: Ավելացնել 5թ.գ. շաքարավազ և մի քիչ էլ աղ: Փափուկ խմորիչով խմոր հունցել:Ծածկել տոպրակով կամ սրբիչով: Թողնել տաք տեղում որ բարձրանա՝մոտ 1 ժամ:Այդ ընթացքում պատրաստել միջուկը. կակաչի սերմերի վրա եռման ջուր լցնել, 15 րոպեից քամել: Ավելացնել 3ճ.գ. շաքարավազ, խառնել և դնել մի կողմ:Պատրաստի խմորը գրտնակել ուղղանկյունաձև՝ ալյուրոտ սեղանի վրա:

Պիտի ստացվի մոտ 30*15 ուղղանկյուն՝ 0,5սմ հաստությամբ: Կակաչով միջուկը քսել ողջ մակերեսի վրա:Ուղղանկյունը մեջտեղից ծալել, այնպես, որ միջուկը մնա ներսում:Կտրատել նեղ երկար գծերի և յուրաքանչյուրը զսպանակաձև փաթաթել, վերջում էլ ամրացնել եզրերը:Ջեռոցի տապակը ծածկել յուղաթղթով, դնել բուլկիները: Դեցնուցը հարել և քսել խմորին:Թխել նախօրոք տաքացրած ջեռոցում՝ 180 ջերմաստիճանի ներքո, 35-40 րոպե: Պատրաստի բուլկիներին կարագ քսել, ծածկել սրբիչով՝ մինչ կսառեն:Բարի ախորժակ:

Աղբյուր

ՀԱՎԱՆԵՑԻՔ ՆՅՈՒԹԸ? ԿԻՍՎԵՔ ՁԵՐ ԸՆԿԵՐՆԵՐԻ ՀԵՏ
ENTERTAINMENT SITE