Ա H1N1 գրիպով հիվանդացության դեպքեր են գրանցվել Երևանի Պուշկինի դպրոցում

Երևանի Ալ. Պուշկինի անվան թիվ 8 հիմնական դպրոցում գրանցվել է գրիպի Ա H1N1 ենթատեսակով հիվանդացության դեպքեր: Դպրոցի տնօրեն Նատալյա Ստեփանյանին առայժմ 10 երեխայի ծնող ներկայացրել է տեղեկանք՝ H1N1 գրիպով վարակված լինելու մասին: «Արմենպրես»-ի հետ զրույցում Ստեփանյանը նշեց, որ փետրվարի 7-ին 1800 աշակերտից 552-ը բացակայել են:

«Դպրոցում երկու հերթափոխ ունենք. առաջին հերթափոխով սովորում է 1500 աշակերտ, նրանցից 452-ը բացակա են, իսկ 2-րդ հերթափոխով մոտ 300 աշակերտից բացակա է 100-ը: Դեռևս չգիտենք, թե բացականերից քանիսն են հիվանդացել այդ գրիպով, քանի որ ոչ բոլորին են ծնողները հիվանդանոց տանում կամ դպրոց տեղեկանք բերում»,- նշեց Ստեփանյանը և հավելեց, որ նախորդ շաբաթ մի քանի դեպք է գրանցվել, իսկ այս շաբաթ արդեն 7 դեպք: Հաստատության բուժական մասի պատասխանատուները պարբերական ստուգումներ են անցկացնում երեխաների շրջանում, և երբ կասկածներ են եղել, խնդրել են ծնողներին հետազոտության տանել նրանց:

աղբյուր

Հավանեցիք? Կիսվեք Ձեր ընկերների հետ
INTERESTING NEWS
Яндекс.Метрика