Մի շտապեք ազատվել ձեր արդուկից քանի որ նրա տակ վառված շերտ է առաջացել պարզապես իմացեք ինչպես մաքրել արդուկը

Մի շտապեք ազատվել ձեր արդուկից միայն նրա համար, որ այն այլևս այնքան լավ չի արդուկում, ինչպես սկզբում էր, քանի որ նրա տակ վառված շերտ է առաջացել։ Պարզապես պետք է իմանալ, թե ինչպես մաքրել արդուկը։ Դուք կզարմանաք, բայց դա շատ հեշտությամբ կարելի է անել անգամ առանց հատուկ դրա համար նախատեսված մատիտի կամ լուծույթների։
Այսօր կպատմենք թե ինչպես կարելի է մաքրել արդուկը ձեռքի տակ եղած միջոցներով նստվածքից և վառված շերտից։

Ինչպես արդուկը մաքրել ներսից Ինչու ենք դա անում․ սովորական ջուրը փառ է առաջացնում արդուկի մեջ։ Այդ ժամանակ արդուկից դուրս եկող շագանակագույն հեղուկը փչացնում է հագուստը։ Ինչպե՞ս մաքրել արդուկն այդ նստվածքից։

• Միացրեք ջուրն ու սովորական քացախը 1։1 հարաբերությամբ։ Այս հեղուկը լցրեք արդուկի մեջ, ուղղահայաց դիրքով դրեք այն և միացրեք։ Թողեք 10 րոպե։ Արդուկը մի քանի անգամ կմիանա և կանջատվի։ Գոլորշին բաց թողեք և մաքուր հորած ջուր լցրեք, կրկնեք գործողությունը։

• Լիմոնի աղը լուծեք գոլ ջրի մեջ և կրկնեք նույն գործողությունը, որն արեցինք քացախի դեպքում։

• Արդուկի մեջ մինչև վերջ հանքային գազավորված ջուր լցրեք և կրկնեք վերը նկարագրված գործողությունը։

Ինչպես արդուկը մաքրել արտաքինից

• Սոդան և քացախը խառնեք մածուկի պնդության։ Ստացված խառնուրդը քսեք արդուկի տակի վառված հատվածին և շփեք մաքուր լաթով։

• Մաքրեք ատամի սպիտակ մածուկով․ մածուկը քսեք սևացած մասին և սրբեք մաքուր լաթով։

• Ջուրն ու քացախը խառնեք հավասարաչափ։ Արդուկը միացրեք նվազագույն հզորության վրա։ Օգտագործելով լուծույթում թրջած բամբակի փայտիկը մաքրեք բոլոր անցքերը։

• Փայլաթիթեղի վրա աղ լցրեք։ Արդուկը միացրեք ամենացածր հզորության վրա և արդուկեք աղը, մինչև արդուկը կմաքրվի։

• Ինչպես մաքրել տեֆլոնային ծածկույթը։ Արդդուկը նվազագույն հզորության վրա միացրեք։ Օճառ քսեք սևացած հատվածին և մաքուր լաթով լավ չորացրեք։

• Երբ մետաղյա հատվածի վրա այրված կտորի մասնիկներ են մնացել, դրանք կարող եք մաքրել ացետոնով։

աղբյուր

Հավանեցիք? Կիսվեք Ձեր ընկերների հետ
INTERESTING NEWS
Яндекс.Метрика